Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 5-ին, կազմել է 484.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.38 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.88 դրամ (աճել է 0.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.92 դրամ (աճել է 1.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.65 դրամ (աճել է 0.08 դրամով):