Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներին
Մշակույթ

Չտեսան պատից կախ՝ տեսան ճակտից կախ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հաստատում է լուրերն այն մասին, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նախատեսվում է ընտանեկան հանգստի վայր կառուցել: Նրա խոսքով` կլինեն բացօթյա ռեստորաններ ու սրճարաններ, որտեղ մարդիկ ճաշելու հնարավորություն կունենան:

Չմոռանանք, որ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ևս գաստրոնոմիական ցանկություններ ուներ՝ հենց մշակութային վայրերում։

Ի դեպ, միջնադարյան եվրոպացի բարոններն ու դուքսերը սնվում էին դասական երաժշտության ուղեկցությամբ, և դա համարվում էր ճոխության և արիստոկրատիզմի նշան։

Երևում է՝ հայերն ուշ են արթնացել և արհեստական արիստոկրատիզմ ձեռք բերելու նպատակով մշակույթի վայրերը վեր են ածում սննդի կետերի։

Ուղղակի հետաքրքիր է Մշակույթի նախարարների այս ձգտումը։ Պարզապես այս ձգտման տակ պետք է գտնել այն պատճառը, որ մշակույթի նախարարներին դրդում է մշակութային տրանսֆորմացիայի։

Ինչպես գիտենք՝ Հայաստանում մշակույթը, մասնավորապես՝ երգ-երաժշտության ոլորտը խիստ համակարգվում է. նկարիչներին, գրողներին առանձնապես մարդատեղ չեն դնում, իսկ ահա երաժիշտ-կատարողներին՝ այո։ Սա ունի իր պատճառը։ Հայոց տիկնայք սիրում են երաժշտություն, և ոլորտը ենթակա է մի քանի տիկնոջը քիմքին և քանի որ սույն քիմքով չի անցնում ո′չ գրողի ստեղծագործություն, ո′չ նկարչի կտավ, ապա այն ազատ է երաժշտության համար։

Այդ է պատճառը, որ մշտապես համակարգվող Մշակույթի նախարարությունը երբեմն ոչ մշակութային թեթևամտություն է իրեն թույլ տալիս․ պարզապես Արմեն Ամիրյանը ենթակա անձ է ինչ-որ տեղ և ոմանց առաջ, կատարող և, այս պարագայում, եթե տիկնանց շրջապատը ցանկանում է Օպերայի բակում, Օպերայի վրա, բեմահարթակին ռեստորաններ բացել, ապա կբացեն, եթե հասարակական ընդվզում չլինի։

Եվրոպական համանման օջախները սրբության սրբոց են, որտեղ ընկնելը երազանք է ու պատիվ, իսկ Հայաստանում օպերա գնալը հավասարվում է ռեստորան գնալուն․ ինչո՞ւ հեռու գնան սնվելու՝ ինչքան մոտ, այնքան լավ։

Կա մեկ բայց, դասական երաժշտության ուղեկցությամբ սնվելով՝ դեռևս արիստոկրատ չես դառնա, իսկ հայոց ձևամոլ տիկնանց դա է պակասում՝ հարստությունը լրացնելու համար, իսկ արդյունքում ստորանում է մշակույթը՝ Մշակույթի բոլոր նախարարների ձեռամբ։

Հասարակությունը տեսնում է այսբերգի վերին ծայրը, իսկ թե ինչպես է նրա հենքը՝ ո′չ Արմեն Ամիրյանը հրապարակայնորեն կընդունի, ո′չ ազգիս տիկնայք կամ նրանց գործարար ազգականները։

Ուղղակի Արմեն Ամիրյանը հեղինակազրկվեց, նախարար, որին այդքան հավատում էին։ Նախարարն իր կերպարը կառուցել էր տարիներով, իսկ մեկ վայրկյանում այն փչացրին։

NEWSPRESS.am