Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան
Արխիվ

Ֆրանսիայից՝ հայ զինվորին ու հայ մանուկներին (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի ԱՅԲ FMռադիոկայանի լրագրող, հաղորդավար Արտակ Թադևոսյանը:

-Արտակ, ե՞րբ և ինչպե՞ս որոշում կայացրիք մեկնել Ֆրանսիա:

-Հայաստանում սովորել եմ համալսարանում, հեռակա բաժնում: Միաժամանակ աշխատել եմ «Մենուա» ամսագրի խմբագրությունում, «Արձագանք» և «Ռադիոհայ» ռադիոկայաններում:

Այսինքն՝ գործունեությունս այնքան լայն է եղել, որ երեքը փորձում էի հասցնել ու միաժամանակ լավ սովորել և առաջադեմ ուսանող լինել: Բայց միևնույնն է՝ Հայաստանում որքան էլ աշխատես, որքան էլ կրթություն ունենաս, միևնույնն է՝ դժվար է կամ հնարավոր չէ ապրել լիարժեք: Մենք տեսնում ենք՝ ինչպիսին է այսօր Հայաստանի վիճակը, իսկ դրանից առաջ առավել ևս վատ էր: Ու, չտեսնելով ապագան քո երկրում, փորձում ես գտնել այն դրսում: Այդպես, մենք 2009 թվականին ընտանիքով որոշեցինք տեղափոխվել Եվրոպա:

artak

-Դժվար չէ՞ր արդյոք հայրենիքից հեռու: Մտքերը գալի՞ս են Հայաստան:

-Այո՛, անկեղծորեն ասում եմ, ես հիշում եմ ամեն մի քար, թուփ ու փոս, ամեն անկյուն, որտեղով անցել եմ ու որտեղ անցել է իմ մանկությունը: Ես նույնիսկ մի պահ վճռել էի վերադառնալ հայրենիք, քանի որ այստեղ մի տեսակ խեղդված էի ինձ զգում, վարքերն ու բարքերը քոնը չեն, լեզուն քոնը չէ. փորձում ես սովորել լեզուն, շփվել մարդկանց հետ, ովքեր քեզ չեն հասկանում, որովհետև քեզ նման չեն մտածում, բայց … Արդեն 8 տարի է՝ այստեղ եմ, բնականաբար, ես էլ համակերպվել ու դարձել եմ նրանցից մեկը, բայց արմատներս հայրենիքում են, և կարոտում եմ իմ հայրենիքը ու ամեն անգամ, երբ խոսում եմ հայրենիքի մասին՝ անկեղծ հուզվում եմ:

artak5

-Ինչպե՞ս ընդունեց Ձեզ Եվրոպան: Այստեղ Ձեզ սպասո՞ւմ էին:

-Անկեղծորեն ասեմ՝ սխալ է այն կարծիքը, թե Եվրոպան բոլորին գրկաբաց է ընդունում: Դժավրությունների միջով իսկապես անցել եմ: Ժամանակ պահանջվեց, որ կարողանամ ինքնադրսևորվել՝ ցույց տալ, թե ով եմ ես, ինչ կարող եմ անել և որքանով կարող եմ օգտակար լինել տվյալ երկրին:

Երբ եկա Ֆրանսիա, մեկ տարի չանցած՝ 2010 թվականին ամուսնացա մի հայուհու հետ: 2011-ին արդեն առաջնեկս ծնվեց՝ Նարեկը, նա արդեն 6 տարեկան է: Չգիտեմ՝ ինչու այդքան արագ ամուսնացա, բայց դա իմ առաջին ձեռքբերումն էր այստեղ ու իմ հարստությունն է այսօր: Միշտ ասել եմ՝ Եվրոպան ինձ տվեց զավակ: Ունեմ նաև աղջիկ՝ Թամարան, 3 տարեկան:

artak4

-Դուք այսօր ունեք լավ աշխատանք, Ձեզ շրջապատող անկեղծ մարդիկ: Հե՞շտ է տրվել Ձեզ այդ ամենը:

-Իմ մասնագիտությամբ աշխատելու համար փորձել եմ ամենուր աշխատանք գտնել, շատ եմ փնտրել, բայց չէր ստացվում: Պատահաբար իմ հայաստանյան գործընկերների միջոցով արդեն 2011-ին գտա ԱՅԲ FM ռադիոկայանը, որտեղ սկզբնական շրջանում փորձեցի աշխատել: Աշխատեցի լավ մարդկանց հետ, ովքեր ինձ շատ օգնեցին: Շփվելով ինձ հետ՝ մարդիկ հասկացան, որ կարող եմ անմնացորդ տրվել աշխատանքիս ու արդյունք տալ իմ գործով: Այսօր արդեն 2 նոր ծրագրի հեղինակ եմ՝ «Այսօրը պատմության մեջ» և «Հայաստանի արահետներով»: Սրանք ծրագրեր են, որոնք պատմում են Հայաստանի մասին: Այսինքն՝ նույնիսկ այս ծրագրերով կապված եմ Հայաստանի հետ:

artak2

-Արտակ, բացի այդ ծրագրերից, Դուք կարծես զբաղվում եք նաև բարեգործական ծրագրերով, որոնք առնչվում են Ձեր մասնագիտության հետ ու նաև կապված են Հայաստանի հետ:

-2011-15թթ. աշխատելով ԱՅԲ FM-ում, ես դարձյալ իմ ընկերների միջոցով միաժամանակ ձեռնամուխ եղա բարեգործական համերգների կազմակերպչական աշխատանքներին: Ծրագրի նպատակն է օգնել այն մարդկանց, երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը: Իսկ ավելի կոնկրետ՝ կազմակերպվում են բարեգործական համերգներ, որից ստացված հանգանակության միջոցով Եվրոպան օգնում է հայ զինվորներին և Հայաստանում բնակվող վատառողջ երեխաներին: Առաջին բարեգործական համերգը 2015-ին էր՝ Մարսել, Փարիզ և Վիննա քաղաքներում:

hamerg

-Իհարկե, միայնակ աշխատել նման հսկայական ծրագրի վրա, դժվար կլիներ: Կայի՞ն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք Ձեր կողքին էին, օգնել են Ձեզ:

-Առաջին համերգի ժամանակ փորձեցինք աշխատել «ԷԽՈ» ՀԿ-ի հետ: Համերգի ժամանակ ծանոթացա մի մարդու հետ, ով ինչ-որ տեղ կարելի է ասել՝ դռներ բացեց իմ առաջ այս ոլորտում և ես կարողացա շարունակել իմ բարեգործական ծրագրերն ու օգնել մարդկանց: Այսինքն՝ այստեղ մամլո խոսնակի պաշտոն եմ զբաղեցնում: Աշխատեցի Ֆրանսիական «Bonheur retrouvée» կազմակերպության հետ, որի ղեկավարն է Հայկ Մելիքյանը:

artak6

Ինձ հնարավորություն ընձեռվեց «Ուղիղ կապ Եվրոպայի հետ» ծրագիր իրականացնել NEWSPRESS.am լրատվական կայքի շնորհիվ:

Իսկ վերջերս էլ իմ գործընկերներից Հայկ Մանուկյանի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ընձեռվեց Վրաստանում բարեգործական համերգի կազմակերպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:

artak3

Ես շնորհակալ եմ այդ մարդանց ու հատկապես «Bonheur retrouvée» կազմակերպության նախագահ Հայկ Մելիքյանին՝ ինձ վստահելու համար: Թիմը, որն աշխատում է այս ծրագրեի վրա, կարողացել է վստահություն ձեռք բերել:

hayk

-Կա՞ն արդյոք նոր ծրագրեր:

-Արդեն ասացի, որ «Bonheur retrouvée» կազմակերպության հետ համատեղ պատրաստվում ենք բարեգործական համերգ կազմակերպել Վրաստանում: Բացի այդ, փորձում եմ հիմնադրել «Արտակ Թադևոսյան» հիմնադրամ, որը կշարունակի նույն բարեգործական ծրագիրը: Այն իր մեջ կընդգրկի նաև օգնություն՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին:

-Ինչո՞ւ Ձեր մեջ ցանկություն առաջացավ, լրագրությունից բացի, զբաղվել նաև բարեգործական ծրագրերով:

artak7

-Բարեգործական ծրագրեր սկսել եմ անել դեռ Հայաստանում եղած ժամանակ, երբ ընկերներիս հետ ձեռնամուխ եղա օգնել մանկատան երեխաներին: Չգիտեմ, գուցե հենց այդտեղից մնաց օգնելու և դրանից լավ զգալու այդ զգացողությունը: Ու Եվրոպայում ապրելով՝ մտածում էի՝ ինչպես ես կարող եմ օգնել հայաստանաբնակ այն երեխաներին, ովքեր դրա կարիքն ունեն: Զգացողություններս չեմ կարող նկարագրել: Պարզապես կասեմ, որ ամեն անգամ բացելով արկղը՝ հպարտ եմ զգում, լավ եմ զգում և ասում եմ հետևյալը. Կարողացանք օգնել ևս մի ընտանիքի:

-Կարելի՞ է ասել, որ Ձեզ հաջողվել է կյանքում:

-Իհարկե՛, ինձ հաջողվել է և ես ինքս ինձ հաջողակ եմ համարում, քանի որ կարողանում եմ օգնել մարդկանց, երեխաներին, ովքեր ունեն բուժման կամ դեղերի կարիք:

artak8

-Կցանկանայիք, այնուամենայնիվ, փոխել Ձեր կյանքում ինչ-որ մի բան:

-Կցանկանայի պարզապես հետ տալ ժամանակը և մարդկանց ասել՝ եղեք բարի և ժամանակն ապրեք այնպես, ինչպես կյանքն այն ձեզ մատուցում է: Կյանքը դժվար է, բայց եթե ունեք հնարավորություն՝ փորձեք ձեր լուման ներդնել օգնության կարիք զգացողների կյանքը թեթևացնելու գործում: