Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,03%-ով՝ հասնելով 50,34 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,02%-ով՝ հասնելով բարելի համար 53,11 դոլարի: