Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդեւին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ:
Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին և մաղթել շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ուղերձում: