«Ժողովուրդ». «ՍԱՍ»-ի Արտակն ընտրություններում 5 մլն դոլար է ծախսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացի համար:
Այս գումարը ծախսվել է և′ ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար, և′ որպես ընտրակաշառքը:
Նկատենք, որ չնայած այս ամենին, նա 12 հազար 27 ձայն է ստացել՝ զիջելով Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, որը հավաքել է 18 հազար 532 քվե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում