«Իրատես». Սերժ Սարգսյանի և Ծառուկյանի միջև այլ պայմանավորվածությո՞ւն կա
«Իրատես» թերթը գրում է.
«Մինչ ընտրություններում պարտված ուժերը որոշում են իրենց անելիքը, այն է` մասնակցե՞լ հետընտրական զարգացումներին, թե՞ ոչ, հաղթող ուժն արդեն ապագայի ծրագրեր է մշակում։ Հաշվի առնելով ստացած տոկոսները, ՀՀԿ-ն, պարզվում է, մեծ աջակցության կարիք չունի և կբավարարվի նախկինում ունեցած համագործակցությամբ։
ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս կուսակցությունում սկսել են քննարկել, որ ավելի ճիշտ է խորհրդարանում կրկին կոալիցիա ձևավորել «հին ընկերների»՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն, փակել համագործակցության ճանապարհը «Ծառուկյան» դաշինքի, նույնն է թե` ԲՀԿ-ի հետ։ Հանրապետական մեր զրուցակիցը պնդեց, որ, այսպես թե այնպես, նրանք չեն ունենալու լրացուցիչ ուժերի կարիք, այնպես որ, առանց նրանց էլ «յոլա» կգնան։
Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այլ պայմանավորվածություն կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում