Թարմացված տվյալներ՝ ԿԸՀ-ից. պատկերը գրեթե չի փոխվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ներկայացնել ընտրությունների նախնական արդյունքները։ Այս պահի դրությամբ ամփոփված է 2004 ընտրատեղամասի տվյալներ: Ընդհանուր ընտրատեղամասերի թիվը 2009 է:
Ըստ այդմ՝ «Ելք» դաշինքը ստացել է 131 576 ձայն (7,78%)
«Ազատ դեմոկրատները»՝ 14 685 ձայն (0,94)
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 58 122 ձայն (3,72)
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը՝ 427 453 ձայն (27,36)
Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը՝ 25 848 ձայն (1,65)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 768 488 ձայն (49,16)
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 11 700 ձայն (0,75)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը՝ 32 408 ձայն (2,07)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 102 899 ձայն (6,58)
Այս տվյալներով՝ խորհրդարան է անցնում 4 ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «Ելք» դաշինքը և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը:
