Վերջին տվյալներով՝ խորհրդարան է անցնում 4 ուժ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 8:20-ի դրությամբ ստացվել են 1807 տեղամասերի տվյալները։ Մշակել են քվեաթերթիկների մոտ 88 տոկոսը։
Ըստ ստացված տվյալների՝ այս պահի դրությամբ խորհրդարան է անցնում 4 ուժ՝ Հանրապետական կուսակցությունը՝ 49,06%, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,585%, «Ելք» դաշինքը՝ 7,69% և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 6,61%-ով:
Մնացյալ ուժերի ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Հայկական վերածնունդ»-3,71, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,08, Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,62, Կոմունիստական կուսակցություն-0,74, «Ազատ դեմոկրատներ»-0,90:
Հիշեցնենք, որ Ազգային ժողով մտնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել ընտրողների 5 տոկոս ձայները, դաշինքներին՝ 7 տոկոս: