Միհրան Պողոսյանը թեկնածուներից ամենակրեատիվն է
2017թ. ԱԺ ընտրությունների մասնակից պատգամավորության թեկնածուներից երևի ամենակրեատիվը Միհրան Պողոսյանն է եղել։
Նշենք, որ օրերս մամուլում շրջանառվում էր, որ ԴԱՀԿ-ի Միհրանը հեռախոսներ է բաժանում՝ որպես ընտրակաշառք։ Հեռախոսների միայն մի մասն էր իսկությանը համապատասխանում։
Այսօր պարզվել է, որ այն անձանց, ում, ըստ շրջանառվող լուրերի 10.000-ական դրամներ է բաժանել Միհրան Պողոսյանը, ընտրությունից առաջ տրվել են հեռախոսներ՝ պարզապես նկարելու և այդ միջոցով ապացուցելու, որ 10.000 դրամին արժանացել են։
Հեռախոսները հետո ընտրողներից վերցրել են։