ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ տարածքների
ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ ազգային ժողովի 2017 թ. ընտրություններին մասնակցել է 1.317.936 քաղաքացի կամ ընտրողների 50,93 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ թիվ 1 ընտրատարածքում մասնակցել է ընտրողների 50.80 տոկոսը, թիվ 2 ընտրատարածքում՝ 49.61 տոկոսը, թիվ 3-ում՝ 49.26 տոկոսը, չորրորդ ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 46.61 տոկոսը, թիվ 5-ում՝ 57.14, թիվ 6 ընտրատարածքում՝ 47.37 տոկոսը, թիվ 7-ում՝ 57.18 տոկոսը, 8-րդ ընտրատարածքում մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 56.42 տոկոսը, թիվ 9-ում՝ 49.22 տոկոսը: 10-րդ ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե կեսը՝ 49.58 տոկոս, ավելի պասիվ է եղել թիվ 11 ընտրատարածքը՝ 46.76 տոկոս, 12-րդ ընտրատարածքում մասնակցությունը կազմել է 54.86 տոկոս և 13-րդում՝ 53.69 տոկոս:
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2.587.706:
Ընտրատեղամասերը փակվելու են ժամը 20:00-ին: