Ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը՝ ժամը 14:00-ի դրությամբ
Ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 33,46 տոկոսը: Այդ մասին ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը:
Մասնավորապես՝ այդ ժամի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2,587,706 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 865,884 քաղաքացի: