Ո′չ պաշտոնի խնդիր ունեմ, ո′չ գումարի, ո′չ հարգանքի. Գագիկ Ծառուկյան
«Այսօր մեր ժողովուրդը ծանոթ-բարեկամ է խաղում, այսօր պետք է հասկանալ, որ ոչ թե անձի, թաղի լավ տղու, այսօր կուսակցության խնդիր է»: Այդ մասին թիվ 29/29 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ անկախ նրանից՝ ով կլինի իշխանության, երկրում պետք է տարեկան մեկ միլիարդ ներդրում լինի, որպեսզի երկիրը կարողանա տնտեսական աճ ունենալ. այս վիճակով, Ծառուկյանի համոզմամբ, տնտեսական աճ չի կարող լինել, փոխարենն անկում է լինելու:
«Ես այսօր ո′չ պաշտոնի խնդիր ունեմ, ո′չ գումարի, ո′չ հարգանքի: Տեսնելով իմ ժողովրդի անվերապահ վստահությունը, հավատը, մարդը որ քարից էլ լինի, տեսնելով իր ժողովրդի սպասելիքը, էդ ծանր վիճակը՝ միայն ու միայն պետք է մտածի իր ժողովրդի համար, իր պատվի մասին»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը: