Դիտորդները խախտումներ են արձանագրել Ավանում և Քանաքեռ-Զեյթունում
Ավանի ընտրատեղամասերը վաղ առավոտից մարդաշատ են: Տեղամասերից մեկում NEWSPRESS.am-ի հետ զրույցում դիտորդներն ասացին, որ ընտրողներին են մոտենում մարդիկ և ուղղորդում նրանց ընտրել այս կամ այն թեկնածուին:
Պատկերը նույնն է նաև Քանաքեռ-Զեյթունի 3/5 ընտրատեղամասերում: Այստեղ նույնիսկ նկատել են, որ կասկածելի անձինք որոշ ընտրողների են մոտենում և նրանց տալիս հեռախոսներ: Մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ դա արվել է քվեարկությունը լուսանկարելու համար:
Ընտրատեղամաս են եկել նաև ընտրողներ, որոնց մատնահետքերը սարքը չի ճանաչել, պարզվել է նրանց տվյալները չկան այստեղ:
Այստեղ մի անձի թույլ են տվել նաև, օգնելու պատրվակով, ընտրախցիկ ուղեկցել 3 ընտրողի, ինչն անօրինական է:
Սակայն առայժմ դիտորդները միայն արձանագրում են այս խախտումները: