Խաղաղությունից թանկ բան չկա. Սերժ Սարգսյանը քվեարկեց
Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով քվեարկության էր եկել տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ մտածեց ինքը ծրարը քվեատուփի մեջ գցելիս, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:
Ինչ վերաբերում է քարոզարշավին և կուսակցության շանսերին գնահատական տալուն, Նախագահը նկատեց. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակ է»:
Լուսանկարը՝ NEWS.am-ի