7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից

Ֆեոդալների տակից հանեք աթոռը և գրպանները դատարկեք՝ նրանցից ոչինչ չի մնա

2016 թ-ը թերևս աչքի ընկավ որպես լարված ու բուռն տարի: Նախ ապրիլյան քառօրյան, ապա «Սասնա ծռեր»-ի գործողությունները, Հաց բերող Արթուրի կալանավորումն ու նրա մահը, և իհարկե նախընտրական լարված շրջանը առիթ էին, որպեսզի թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը որոշ դասեր քաղեն:

Թեմայի շուրջ NEWSPRESS.am–ը զրուցեց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:

-Տիկին Թուխիկյան, ի՞նչ դասեր քաղեցինք այս մեկ տարվա ընթացքում, և արդյո՞ք կատարվեց սխալների ուղղում ու բացթողումների լրացում:

-Այս հարցին դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ: Հասարակության շատ տարբեր շերտեր կան, որոնք տարբեր կերպ արձագանքեցին կատարվածին: Դասեր քաղեց միայն հասարակության որակյալ հատվածը: Նրանք, ովքեր իշխանության ջանքով զոմբիացվել են, պարզապես ուղեղներն անջատված ապրում են՝ օրվա ապրուստ հայթայթելով, ուրիշ նոր պահանջմունքի ձևավորում և դրա բավարարում չեն ուզում: Այսինքն՝ հետևողակնորեն արվել է սև աշխատանք այն զանգվածի հետ, որին հնարավոր է ստորացնել և իսպառ վերացնել:

Իշխանություններն ընդամենը սպառող են՝ սպառողական հոգեբանությունից և ձգտումներից բացի ստեղծարար ոչինչ չունեն: Իսկ հայրենիքին պետք է տալ: Հայրենիքը պետք չէ միայն ոչնչացնել, ճզմել, քամել հյութերը և վերջացնել, մինչդեռ հենց այդպես է արվում:

-Արդյո՞ք մեր քաղաքացիներն ու հատկապես երիտասարդներն ավելի պահանջատեր են դարձել և պատրա՞ստ են հեղափոխության:

-Երիտասարդների մեջ կա մի շերտ, որն շատ բան սովորեց ու հասկացավ, և ամրապնդեց իր մեջ պետականության հասկացողությունը:

Այն, որ փոփոխություն պետք է լինի և չի կարող այսպես երկար շարունակվել, միանշանակ է, սակայն ես դժվարանում եմ ասել, թե արդյո՞ք այդ հեղափոխությունը կսկվի փողոցից: Գուցե ամեն մարդ իրենի՞ց պետք է սկսի հեղափոխությունը, գուցե ուղեղայի՞ն հեղափոխություն լինի, կամ ամեն մեկն իր շրջապատի հեղափոխությունն անի, իր պրոգրեսներով ու առաջադիմական հայացքներով: Գուցե իրո՞ք փողոցի ժամանակներն անցել են, չգիտեմ, բայց այն, ինչ ունեցանք այս անցնող տարվա ընթացքում, կամ, ցավոք, դեռ կունենաք, ցույց է տալիս, որ այդ ամենն ավարտվում է Մարտի մեկով, Սարի թաղով ու Սասնա ծռերով, որից հետո ճամպրուկային տրամադրությունները բարձրանում են, ընկճախտը խորանում է: Ուրեմն սա չէ մեթոդը:

-Ի՞նչ եք կարծում, արդյոք ընտրությունների միջոցով հնարավո՞ր է հեղափոխություն կամ ընդհանրապես դրական փոփոխություն անել:

-Իհարկե՛, ընտրությունները ևս որևէ բան փոխելու տարբերակ են, բայց քանի որ ֆեոդալիզմը նստած է մեր պետական կառավարման հիմքում, չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ ոչ:

-Ի՞նչ ցույց տվեց նախընտրական շրջանը, կա՞ր առողջ մրցապայքար, թե՞ մենք միայն ականատես եղանք ծեծկռտոցների ու դանակահարությունների, որոնց միջոցով թեկնածուները փորձում էին միմյանցից ձայներ տանել:

-Իհակե, եղան նման դեպքեր, բայց ոչ բոլոր ուժերն են դիմել այս տարբերակին: Ոչ բոլորն են մարդ ծեծել, ահաբեկել ու կաշառք տվել: Իսկ այն, որ կային այդպիսի ուժեր, արդեն պետք է, որ շատ բան հուշի հասարակությանը, ընտրողին: Ինչ վերաբերում է սոցհարցումների արդյունքներին, որոնք ցույց են տալիս նկարած թվեր, ապա դրանք փիառի տեսակ են, որով հոգեբանորեն թուլացնում են մրցակցին ու ստիպում նրան մտածել, որ իմաստ չունի ընդվզել ու պայքարել. դա թակարդի նման մի բան է:

-Որքան էլ ժողովրդի կողմից կար ընդվզում, այնուամենայնիվ, իշխող կուսակցության ներկայացուցիչներին հասարակությունը ոգևորությամբ էր ընդունում: Ի՞նչ էր դա:

-Գույնզգույն դրոշներով ու վայնասուններով ընդունելությունը բացատրվում է նրանով, որ որոշ ֆեոդալներն ընդամենը հասարակության մի մասին դարձրել են անարժանապատիվ, ողնաշարը կոտրած մարդիկ, որոնք հաց վաստակելու համար ապրող, չքավորի հոգեբանությամբ ապրող մարդիկ են և այլ բան չեն կարող անել: Այդ ֆեոդալների տակից հանեք աթոռը և գրպանները դատարկեք, ու կտեսնենք, որ նրանցից ոչինչ չի մնա, նրանք ոչինչ են առանց պաշտոնի ու փողի, ունեցվածքի, իսկ դեռ պետք է հասկանալ, թե որտեղի՞ց այդ ունեցվածքը դիզվեց:

-Կանխատեսումներ կան, որ հետընտրական լարվածությունն ավելի վտանգավոր կլինի:

-Չի բացառում հետընտրական շրջանի լարվածությունը՝ լարվածությունը բոլորիս մեջ է, բոլորը զզված են, բոլորն ատում են ու դա վատ է. փոխանակ իրար սիրենք, իրար ատում ենք, դրա համար չի փոխվում ոչինչ:

Մարդկանց համբերությունը սահման ունի… մենք արատավոր շրջանում ենք, որտեղ անընդհատ նույն սխալներն ենք կրկնում: Արթուրի սպանությունը կուլմինացիան էր, բայց չի կարող այսպես հավերժ լիներ այն, ինչ որ կա այսօր: Մենք այս պահին ենք ապրում ու ուզում ենք լավ ապրել, և ունենք դրա համար բոլոր նախադրյալները, պարզապես մենք այնտեղ ենք, որտեղ չկա սեր ու կա մեկ նպատակ՝ անձնական շահ:

Արմինե Մկրտումյան