Մենք պարտավորվում ենք մեր պետությանը ծառայել այնպես, ինչպես իրենք ծառայեցին. Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դիմել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլորի 9 կուսակցություններին և դաշինքներին՝ միասին այցելել Եռաբլուր:
«Դիմում ենք ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական ուժերին
Քանի որ ընտրությունների օրը փոխել չհաջողվեց, ապա
Եկեք վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 14-ին, մի կողմ դնենք մեր քաղաքական տարաձայնություններն ու միասին այցելենք Եռաբլուր՝ խոնարհվելու մեր հերոսների լուսավոր հիշատակի առջև և ասելու, որ իրենք ապրում են մեր սրտերում և մենք պարտավորվում ենք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ծառայել այնպես, ինչպես իրենք ծառայեցին: Այն պահպանել այնպես, ինչպես իրենք իրենց կյանքով պահպանեցին»: