Հավաք-երթ՝ դեպի Եռաբլուր պանթեոն
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ վաղը՝ ապրիլի 2-ին հավաք-երթ՝ դեպի Եռաբլուր պանթեոն:
«Որպես բողոք գաղությային վարչախմբի կողմից սեփական վերարտադրության համար կազմակերպված կեղծ ընտրություններին, ընտրությունները 2016թ. ապրիլյան քառօրյա պայմանավորված պատերազմի սանձազերծման օրը նշանակելուն, որպես հարգանքի տուրք քառօրյա պատերազմի հերոս զոհերի հիշատակին, որպես հավատարմություն Հայաստանի (Արցախը ներառյալ) ամբողջականությանը և ի կատարումն Հաց Բերող Արթուր Սարգսյանի 2017 թ. ապրիլի 2-ը նահատակ հերոսների կողքին անցկացնելու ուխտին՝ Հիմնադիր խորհրդարանի էարտուղարությունը կոչ է անում ապրիլի 2-ին հավաքվել Ազատամարտիկների Եռաբլուր Պանթեոնում:
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 2-ին ժ. 12-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ դեպի Եռաբլուր Պանթեոն»,- ասված է Հիմնադիր խորհրդարանի տարածած հայտարարության մեջ: