«ՀԺ». ՀՀԿ-ն վարչական ռեսո՞ւրս է չարաշահել Հ1-ի ծառայություններից օգտվելով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության երեկվա ամփոփիչ միջոցառումը ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակվեց կուսակցության յութուբյան էջում: Տեսանյութը, իհարկե առանց տարբերանշանի է տարածվել, սակայն մեկ ուշագրավ հանգամանք կա:
Տեսախցիկը ֆիքսել է, որ հեռարձակումն իրականացվում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության սարքավորումներով, որը վարչական ռեսուրսի կիրառման դեպք է:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը սնվում է պետական բյուջեից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում