«Իրավունք». Տղամարդը ծեծի է ենթարկել հղի վիճակում գտնվող նախկին կնոջը
«Իրավունք» թերթը գրում է.
«Մեր լուրերով, նախօրեին Արմավիրի մարզում տղամարդը ծեծի է ենթարկել հղի վիճակում գտնվող նախկին կնոջը։ Կինը, ըստ նույն լուրերի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Լուրի իսկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից.
«Մարտի 29-ին հաղորդում Է ստացվել Է, որ նախկին ամուսինների միջև ծագած վիճաբանությունը ավարտվել է ծեծով։ Մասնավորապես, որ տղամարդը նախկին կնոջը երկրորդ հարկի աստիճանավանդակներից քարշ տալով՝ ծեծի է ենթարկել, որից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն Է ընթանում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում