Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Շմայսն ընտրողներին մոռանում է հենց առագաստի գիշերը

Առաքել Մովսիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Շմայս» մականունով, որքան էլ տարօրինակ է, մասնագիտությամբ մանկավարժ է։ Ի դեպ, մինչև հիմա պարզ չէ՝ սկզբում Շմա՞յսն է եղել, թե՞ Առաքել Մովսիսյանը․ տարբեր պատմություններ են շրջանառվում։

Անցնում է ժամանակը Շմայսի համար, և 27 տարեկանում որոշում է մանկավարժ դառնալ և դառնում է:

Թե ինչպես և ինչ պայմաններում, աղբյուրները լռում են։

Բայց մանկավարժություն սովորելու համար երևի ուշ էր, և նա այդպես էլ չի կարողանում յուրացնել քաղաքակիրթ հայերենը. նրա հայերենի «պոեզը» գնացել էր։

Ու շատ ու շատ մանուկների բախտը պարզապես բերում է, որ նրանց

հայերենի առաջին ուսուցիչը Շմայսը չի լինում:

Իսկ թե ինչ լեզվով է հաղորդակցվում, ասում են՝ պապուասերեն, սակայն Հայաստանում մասնագետ չլինելու պատճառով՝ դա էլ հաստատ չէ։ Սակայն ինչպես բոլորը, այնպես էլ մենք, ընդունենք, որ Շմայսը խոսում է պապուասերենի հայերեն բարբառով։

Եվ Շմայսի համար գալիս է մի ժամանակ, երբ հասկանում է, որ ցանկանում է այս կյանքում հաջողության հասնել՝ դառնալ հայոց համազգային պատգամավոր՝ ցմահ։

Իսկական բախտավորություն էր, որ նա որոշում է պատգամավոր դառնալ՝

հավիտյանս հավիտենից, ոչ թե ուսուցիչ։

Ցմահի պահն այսպես է լինում՝ սեր աթոռի հանդեպ առաջին հայացքից, իսկ, ինչպես գիտենք, առաջին հայացքից սերն է իսկականը, այնպես որ՝ Շմայսն իսկապես էր ուզում պատգամավոր դառնալ. նա այդ ամենը հաղորդել է պապուասերենով՝ պատգամավորական աթոռին։

Հավելենք, որ պատգամավորական աթոռն առավել համապատասխան է նրա մարմնակրթական մարմնակառուցվածքի ցցուն որովայնախոռոչին, իսկ երբ գոտիով ձգում է ողջ Շմայսը՝ դառնում է գրեթե Ապոլոն։

Վերադառնանք Շմայսի պատգամավորությանը։

ԱԺ ընտրությունների հանդիպումներից մեկի ժամանակ բարբառել է մանկավարժ Շմայսը․ «Ուզում եմ իմ բերանից հելած բանը տեղում անեմ, որ չխաբենք ձեզ ու էթանք»։

Իսկական մանկավարժի խոսքեր՝ թեկուզ պապուասերենով, հետո նաև լավ է, որ մարդիկ Շմայսին սխալ են հասկացել.

 եթե հասկանային, թե իրականում ի՞նչ էր ցանկանում ասել․․․

Ի դեպ, նա մարմնակրթության մասնագետ է, և դրանով է բացատրվում այն, որ նա հաճախ է դիմում ֆիզիկական ուժի, այն է՝ «բռնաբարեմ», «գլխատեմ» ու այսպես շարունակ։

Շմայսի մյուս ձեռքբերումը նրա թասիբն է։

Պատգամավորական աթոռակից ելնելով` նա մտածում է, որ իր թասիբն ավելի շատ է, քան ողջ հայության թասիբը, և հատկապես, այս ընտրություններից հետո մարդկանց չի հիասթափեցնելու և վկայակոչում է իր համահայկական թասիբը։

Ի դեպ, նա 12 տարի շարունակ իր ընտրողների համար ոչինչ չի արել՝ ո′չ ճանապարհների, ո′չ մանկապարտեզների վերանորոգում, սակայն այս անգամ, վսյո, նա որոշել է «ասֆալտ անող գյադու» միջոցով ասֆալտապատել որևէ գյուղի 300 մետր ճանապարհը և վերանորոգել մանկապարտեզը։

Թեև նախընտրական ասֆալտապատման ժամանակները վաղուց անցել են, և նախորդ ընտրություններում ևս նա խոստանում էր ասֆալտապատում, սակայն Շմայսի համար դեռևս չի եկել խոստումները կատարելու ժամանակը։

Նա իր ընտրողներին մոռանում է ընտրությունների հենց առագաստի գիշերը:

Ընտրողներն արթնանում են, իսկ Շմայսը չկա․ «Ի՞նչ կարիք կա ես հանդիպեմ, երբ իրանց մեջ եմ ապրում։ Էս տարածքում ապրում եմ, մեր գյուղն ա, բոլորի հետ կապի մեջ եմ, էթալ-գալուց սիգնալ եմ տալում, բարև եմ տալում, կայնում եմ, հետները հաց եմ ուտում»։

Ի դեպ, Ազգային ժողովի՝ Շմայսից է′լ ավելի «բանիմաց ջոջերը» խորհուրդ էին տվել Շմայսի բառամթերքին լուրջ չվերաբերել, նա, օրինակ, ասում է՝ «բռնաբարել», նկատի ունի բոլորովին այլ գործողություն կամ «գլխատել»՝ մեկ այլ գործողություն է մտքում։

Ի դեպ, նա լրագրողներին առանձնապես չի համակրում և որոշել է նրանց ընդհանրապես «սիկտիր անել» Ազգային ժողովից, քանի որ երկրի ողջ դժբախտության պատճառը լրագրողներն են:

Շմայսով լիներ՝ նրանք ընդհանրապես «յան կտային սաղը»։

Ու ապրում էր Շմայսը երկրի վրա, Ազգային ժողովը՝ սրտում և սիրտը՝ լեզվի վրա և նա կապրի այնտեղ, քանի որ «ուրիշ տեղ չունի էթալու, ո՞ւր պըտի էթա»։

NEWSPRESS.am