Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
Միջազգային

Չինաստանը միջոցներ է ձեռնարկում «ույգուրական խնդրի» դեմ

Չինաստանի իշխանությունները Սինցզյան- Ույգուրյան ինքնավար շրջանում, որտեղ տարածված է իսլամը, արգելել են կրել բուրկի՝ ավանդական մուսուլմանական հագուստ, որն ամբողջությամբ փակում է դեմքը։ Այս արգելքը բացատրել են անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարով, հայտնում է The Independent–ը։

Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու երկու օրից։ Օդանավակայաններում ու երկաթգծային կայաններում ծառայողները պարտավոր են լինելու կանանց իրազեկել բուրկի հագնելու արգելքի մասին։ Նաև արգելվում է պահել մորուք, որը բնորոշ չէ չինական մշակույթին։ Նահանգի որոշ շրջաններում այդ արգելքն արդեն գործում է, օրինակ բուրկիով կնոջը թույլ չեն տալիս օգտվել հանրային տրանսպորտից։ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը՝չինացիներ են:

Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ: Ույգուրները իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենք ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները: Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին:

«Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, որի շատ անդամներ այս պահին գտնվում են Սիրիայում՝ իսլամիստական տարբեր խմբավորումներում, սպառնում են Չինաստանի կենտրոնական իշխանություններին ահաբեկչություններով։ Ույգուրական ծայրահեղականների հարձակման թիրախ են դառնում հիմնականում տեղի չինացիներն ու զինվորականներն ու ոստիկանները։ Պեկինը տարիներ շարունակ իրականացրել է Սինցզյանի ժողովրդագրական դեմքի փոփոխությանն ուղղած միջոցառումներ՝ տարբեր շրջաններից շինարարության, արդյունաբերության զարգացման պատրվակներով չինացիներ է բնակեցրել այդ շրջանում։ Թվաքանակի փոփոխությունը նպատակ ուներ թույլ չտալ ույգուրներին կոմպակտ բնակվել մի տարածաշրջանում ու առաջ քաշել անկախության պահանջներ։

Տարիներ շարունակ Պեկինն այդ տարածաշրջանում խոշոր ներդրումներ է իրականացնում տրանսպորտի`այդտեղով են անցնում Կենտրոնական Ասիայի հետ կապող ուղիները, ինչպես նաև արդյունաբերական, հանքաարդյունաբերության մեջ՝ արդիականացնում Ուրումչի քաղաքի օդանավակայանը՝ խրախուսում զբոսաշրջությունը։

«Բացելով» Սինցզյանի դռները Կենտրոնական Ասիայի առջև՝ Պեկինը նպատակ ունի խրախուսել փոխադարձ այցերը, ներդրումներն ու դեպրեսիվ տարածաշրջանում նվազեցնել սոցիալական և այլ խնդիրներով պայմանավորված ու ազգայնական ենթատեքստ ստացող շարժումներն ու ցույցերը։ Ինչ վերաբերում է այս արգելքին, ապա դա կարող է առաջացնել մի շարք մահմեդական երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի դժգոհությունը, որոնք հանդես են գալու ի պաշտպանություն ույգուրների։ Սակայն Պեկինն երբեք չի զգուշացել արտաքին արձագանքներից՝ նրանք իրականացնում են իրենց ռազմավարությունն այդ թվում Տիբեթում և այլուր ելնելով իրենց շահերից`չինացիների ռազմավարությունը միտված է հարյուրամյակներ առաջ՝ նրանք ունեն երկարաժամկետ պլանավորման դիվանագիտությունը ու հասկանում են, որ ի վերջո ժողովրդագրությամբ`չինացիներին բնակեցնելով Սինցզյանում, Տիբեթում և այլուր՝ դա փոխկապակցելով միլիարդավոր դոլարների ուղիղ ներդրումներով ու աշխատատեղերի ստեղծմամբ նրանք կկարողանան նվազեցնել անջատողական տրամադրությունները։

Հավելենք, որ Չինաստանը մեծաքանակ զինված ուժեր է տեղակայել Սինցզյանում՝ դրանք գործում են հատուկ ծառայությունների ու ոստիկանության ուժեղացված խմբերի հետ համատեղ։

Արտյոմ Բալասանով