«ՉԻ». Ծառուկյանը «Փարավոն»-ում հավաքել է ուսանողներին. ՀՀԿ-ի պատասխան «կենացը» «Ֆլորենս»-ում չի ստացվել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում են հավաքվել Տավուշի մարզի այն ուսանողները, որոնք սովորում են երևանյան տարբեր բուհերում: 650 ուսանողի ռեստորանում հավաքել է «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը:
ՀՀԿ-ն որոշել է պատասխան «կենացով» հանդես գալ: Արդյունքում ՀՀԿ-ականները տավուշցի ուսանողների մեծ հավաք են նախաձեռնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Սակայն ուսանողների սակավաթվության պատճառով ՀՀԿ-ականները հանել են ռեստորանի պատվերը՝ չեղարկելով միջոցառումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում