Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ին
Միջազգային

Ադրբեջանն Իսրայելի ռազմա-քաղաքական պլացդարմն է Հարավային Կովկասում

Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար, նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը։

Ըստ նրա, Ադրբեջանում բնակվող հրեական համայնքն իրեն ապահով ու անվտանգ է զգում։ Այդ համայնքը կապող կամրջի դեր է կատարում երկրների միջև։ Նա հավելել է, որ Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի ջանքերի շնորհիվ երկկողմ կապերն ամրապնդվում են։

Իսրայելական Մոսադի ղեկավար Յոսի Քոենը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվածության համաձայն Մոսադը համագործակցելու է Բաքվի հետ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում, հեղաշրջումների կանխարգելման և բազմակողմ տարածաշրջանային դաշինքների ստեղծման հարցում։

Մոսադի ղեկավարի այս բացահայտումը մեսիջ է ոչ միայն ՀՀ–ին, այլ նաև Իրանին ու տարածաշրջանային այլ խաղացողներին։ Շատ է խոսվել և գրվել Իսրայել-Ադրբեջան ռազմա-քաղաքական դաշինքի մասին, զենքերի մատակարարումների, Իսրայելի համար`ադրբեջանական նավթի կարևորության մասին։

Իսրայելը կարծես թե ստանձնում է Ադրբեջանի անվտանգության պաշտպանի, ապահովողի, հովանավորողի դերակատարում՝ փաստացի ստեղծվում է ռազմական դաշինք։ Բաքվի դեպքում հասկանալի է, թե ում դեմ է այն ուղղված լինելու՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, իսկ Թել-Ավիվի դեպքում այն միանշանակ ուղղված է լինելու Իրանի դեմ՝ հակաիրանական կոալիցիա ստեղծելու ու Իրանը «բուֆերային» երկրներով շրջապատելու ռազմավարությունից ելնելով։

Իսրայելը ռազմական, հետախուզական օգնություն է ցուցաբերելու Բաքվին՝ Մոսադի աշխատակիցները գտնվելու են Բաքվում։

Բացի այդ, Իսրայելն ու Ադրբեջանը պայքարելու են կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ՝ Բաքվի պարագայում այդ որակումների տակ կարող են ընկնել ռեժիմին անցանկալի էլեմենտները`Նարդարանի դեպքերը դեռ թարմ են, ինչպես նաև ազգային-կրոնական տարբեր կազմակերպություններ`թալիշներ, ավարներ, լեզգիները և այլք։ Իսրայելը փաստորեն պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հնարավոր կազմաքանդման երևույթներից, ինչպես նաև ստանձնում է Ալիևի կլանի պաշտպանությունը՝ կողմերը պարտավորվում են թույլ չտալ պետական հեղաշրջումներ։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային դաշինքների ստեղծմանը, ապա հասկանալի է այդ դաշինքների մեջ չեն մտնելու ոչ ՀՀ-ը, ոչ էլ Իրանը։ Այդ դաշինքների, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են լինելու ՀՀ-ի, Իրանի դեմ մտնելու են Թուրքիան (թուրք օդաչուները տեղակայվել են Ադրբեջանի մի շարք ռազմաբազաներում), թուրք–ադրբեջանական տանդեմը վաղուց գործում է, Վրաստանը՝ Թբիլիսին վաղուց է գտնվում Անկարայի ու Բաքվի տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի կիզակետում և հնարավոր է նաև այլ երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Ծոցի երկրներ, Պակիստան, որոնք Իրանին դիտարկում են, որպես հակառակորդ։

Իսրայելը նաև պարտավորվում է արդի տեխնոլոգիաներ տրամադրել Ադրբեջանին՝ դրանք հետախուզական իմաստով ուղղված են լինելու Իրանի դեմ, իսկ ռազմական առումով՝ ՀՀ-ԼՂՀ–ի`անօդաչուներ, հակատանկային համակարգեր, Երկաթե գմբեթ և այլն:

Արտյոմ Բալասանով