11 հոգանոց անձնակազմը փուչի՞կ էր, ո՞նց անհարմար չեն զգում. նաիրիտցիներ (լուսանկարներ, տեսանյութ)
«Ներդրողը կա, գումարը կա, վաճառքի շուկան կա, բայց «Նաիրիտը» չեն ուզում գործարկել. չկա «Նաիրիտ»՝ չկա խնդիր»: Կառավարության դիմաց այսօր իրենց բողոքն էին ներկայացնում նաիրիտցիները:

Նրանք փորձեցին որոշ պարզաբանումներ ստանալ կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանից, սակայն վերջինս տվեց լղոզված, կցկտուր ու ոչինչ չասող պատասխան, թե ներդրողներ չկան:

Այս պատասխանը վրդովեցրեց նաիրիտցիներին:

«Վարչապետն ասում է՝ ներդրողներ չկան, «Նաիրիտը» չի կարող աշխատել, հիմա ես հարցնում եմ՝ վարչապե՛տ դու ե՞րբ ես հանդիպել մասնագետներին, կամ եթե, իրենց ասելով, ներդրող չկա, ապա ներդրողների այդ 11 հոգանոց անձնակազմը փուչի՞կ էր, որ եկան ստեղ: Ո՞նց անհարմար չեն զգում նման արտահայտություն անելու…»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում վրդովված նկատեց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում