Շտապ հավաք՝ ԿԸՀ-ի դիմաց, ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով (տեսանյութ)
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացրել է, որ իրենք նախաձեռնել են երթ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ այսօր՝ ժամը 19:00-ին, քննակվելու է «Ելք» դաշինքի դիմումը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ խորհրդարական ընտրություններին մասնակցության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին:
Փաշինյանը տեղեկացրել է, որ տեսանյութում վրիպակ է թույլ տրվել երթի ժամի վերաբերյալ. այն սկսվում է ոչ թե 18:45-ին, այլ 17.45-ին, Երիտասարդական մետրոյի հարակից տարածքից: