«Փաստ». ՀՀԿ թեկնածուի տան պատին փակցված է «Աշոտ Ավետիսյանի նախընտրական շտաբ» ցուցանակը
«Փաստ»-ը գրում է․
«Սևանում հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու գրանցված գործարար Աշոտ Ավետիսյանը, ով հացի փուռ ունի քաղաքում, հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում:
Նախընտրական անհրաժեշտ ծախսերը հոգալուց հետո գործարարը հույս ուներ, որ Հանրապետական կուսակցությունը որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերեր իրեն: Սակայն ՀՀԿ-ում որոշակիացված է՝ գործարարներն իրենք պետք է հոգան իրենց ծախսերը: Հույսը կտրած հացթուխը դիմել է ճարահատյալ քայլի՝ իր սեփական առանձնատունը դարձրել է նախընտրական շտաբ, որպեսզի տարածքին փող չտա: Այժմ նրա տան պատին փակցված է «Աշոտ Ավետիսյանի նախընտրական շտաբ» ցուցանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում