COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Արփինե Հովհաննիսյանի գեղեցկությունը չի փրկի իրավական համակարգը

Երբ Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց Արդարադատության նախարար, որոշակի շոկային իրավիճակ էր։

Այլ հարց է, թե ով, ինչպես, ում կողմից կամ ում միջնորդությամբ եղավ նշանակումը, սակայն պարզ էր այն, որ կառավարությունում նոր կադր կա՝ երիտասարդ, խելացի և, ինչո՞ւ չէ, նաև գեղեցիկ։

Իսկ թե Արփինե Հովհաննիսյանի արտաքին տվյալները որքանով են համապատասխանում ընտրված ոլորտին, այստեղ արդեն խնդիր կա։

Արդարադատության համակարգը ո′չ երիտասարդ, ո′չ առանձնապես խելացի կադրի կարիքը ո′չ ունեցել է և ո′չ էլ հավակնում է ունենալու, իսկ գեղեցիկ լինելը բոլորովին պարտադիր չէ։

Ժամանակը ցույց տվեց, որ երիտասարդ նախարարուհու տվյալները չեն կարող փոխել արդարադատության համակարգում ձևավորված մտածելակերպը և բարքերը:

Ոչ թե նախարարուհին փոխեց համակարգը, այլ ինքը հարմարվեց համակարգին։

Արդարադատության ոլորտում համատարած անարդարություններ են և կոռուպցիա, և եթե այսօր Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակում ընդգրկված լինելով՝ քարոզարշավի ժամանակ խոսում է երկրի և մարդկանց իրավիճակից, լավ կլինի, որ հենց իր ոլորտի, հատկապես նախարարության աշխատակիցների անփութությունն ու չարաշահումները կարգավորի:

Հարթակից գեղեցիկ խոսել կարող են բոլորը։

Ընդհանուր առմամբ, իրավական ոլորտն ամենախնդրահարույցն է, եթե մարդիկ դժգոհում են, որ արդար երկիր չէ, մեծամասամբ դա վերաբերում է իրավական ոլորտին․ անարդարություններն այստեղ ծայր ունեն, սակայն վերջ չունեն։

Գաղտնիք չէ, որ ոլորտը ղեկավարվում է, հատկապես անցանկալի անձանց դեպքում, նախագահականի կողմից։ Ոլորտի կարևորագույն որոշումները կայացվում են առանց իրավական համակարգի ներկայացուցիչների՝ պարզապես այդպես է պետք։ Սա վաղուց արդեն գաղտնիք չէ, և պետք չէ դա թաքցնելով կոծկել իրավական ոլորտի խորդուբորդերը։ Այդպես է դասավորվել։

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին, ապա, ինչպես գիտենք, Արփինե Հովհաննիսյանը երրորդ տեղում է ՀՀԿ ցուցակում և նա քարոզարշավի առանցքային խաղացողներից է:

 Թեև ՀՀԿ-ում խանդում են նրան այդ կարգավիճակի համար, սակայն դա խանդելու բան չէ։

Նախ ՀՀԿ ցուցակի առաջին տեղեր զբաղեցնողները գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, և նրանց խոսքը, շարժուձևը, անցյալը մշտապես քննարկման առարկա է։

Այնքան էլ հաճելի իրավիճակ չէ, երբ քննարկվում ես բոլոր կողմերից։

Ի դեպ, ՀՀԿ-ում թույլատրել են, որ նաև Արփինե Հովհաննիսյանը մասնակցի քարոզարշավին՝ ենթատեքստում ունենալով այն, որ նա թաթախված չէ անօրինական հարստացման, փողերի լվացման մեջ և թեև ախմախություններ առանձնապես թույլ չի տալիս, սակայն այնպես չէ, որ հանդիպումների ժամանակ էական որևէ բան է ասում։

Իհարկե, ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ մենք ընդունում ենք, որ սխալներ ու բացթողումներ են եղել, սակայն մարդկանց ասել՝ տեղյակ ենք, որ աղքատ եք, տեղյակ ենք, որ սոված եք, խնդիրներ ունեք, անցել եք ծանր փորձությունների միջով, դեռ ամոքում չէ մարդկանց վերքերին, դա բոլորը գիտեն՞

Մարդիկ սպասում են լուծումների, ոչ թե իրենց վիճակի արձանագրության։

Իհարկե, Արփինե Հովհաննիսյանը որևէ լուծում առաջարկել չի կարող, եթե նա կարողանա լուծումներ առաջ քաշել, ապա այն ոլորտը, որ ղեկավարում է՝ կկանոնակարգեր։

Ի դեպ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք ներքաշված են չարաշահումների, կաշառակերության մեջ։ ՀՀ ԱՆ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովի անդամները չեն խորշում դատապարտյալների քարտում կեղծ գրառումներ անելուց։

Եվ այն, որ մարդն է ՀՀ-ում արժեք՝ ծեծված և հնաբույր կարգախոս է, նաև իմաստազուրկ արտահայտություն է, քանի որ նման բան երբեք չի եղել, չկա, և այսպես շարունակելով՝ չի էլ լինելու, գոնե Հայաստանում։

Արփինե Հովհաննիսյանը սկսել է պոպուլիզմով առաջնորդվել։

Եթե մարդը նման կարևորագույն արժեք է, ապա իրավական համակարգն առաջինը պետք է դա գնահատեր, ոչ թե մարդկանց ՔԿՀ-ներում փակեր, դատապարտեր մահվան, գործ սարքեր վրաները և այլն։

Այնպես որ՝ գեղեցկությունը չի փրկի իրավական համակարգը։

 NEWSPRESS.am