COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Հասարակություն

Հայկ Կյուրեղյանի նամակը՝ հոգևորականներին

Հայկ Կյուրեղյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկից նամակ է հղել՝ ուղղված հոգևորականներին:

«2-րդ՝ այս անգամ արդեն բաց պամֆլետ հոգևորականներին:

1-ին բաց նամակս (անպատասխան իհարկե) կարող եք ծանոթանալ այստեղ:

Նամակիս անպատասխան մնալը, ներկայիս դեպքերը ստիպեցին հանդես գալ արդեն բաց պարսավանքով: Պարզվում է՝ աստված տարբեր վայրերում տարբեր է մտածում: Պարզվում է, որ կախված աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական տենդենցներից, նրա՝ Աստծո տեսակետները տարբեր են. կաթոլիկ, քաղքեդոն, լյութերական, բաբտիստ, բողոքական… Քաղքեդոն եկեղեցին պաշտոնապես բանադրել է (նզովել) ոչ քաղքեդոնին, հակաքաղքեդոնը քաղքեդոնին, կաթոլիկը բոլորին և այլն: Օրերս էլ պարզվեց, որ Հայ Առաքելական եկեղեցին կարող է և «բնական» է, որ տարբեր վայրերում տարբեր լինի՝ Պոլսում մերժի ցեղասպանությունը, Արարատյան թեմում օֆշոր անի, Գոգարայում ամոթանք տա ընդդիմությանը՝ որը բոյկոտում է կեղծիքը, Տավուշի մարզում հեռուստատեսությամբ համերաշխություն հայտնի և պաշտպան կանգնի վերջինիս, Էջմիածնում… էլ չշարունակենք: Պատկերը չափազանց զարհուրելի և հուսահատ կլիներ, եթե չպարզվեր, որ Փարիզի «Սուրբ Հովհաննես» և Պրահայի «Սուրբ հոգի» եկեղեցիներում նաև Ժնևի Սուրբ Յակոբ եկեղեցու մէջ Աստված ևս տարբեր է, տարբեր քան ՀՀ թեմերում: Աստված կարող է նաև սիրել (Այդ լուրի լինքը՝ այստեղ), արդյոք մեր եկեղեցականներից գոնե մեկի մտքով անցավ, որ Արթուրը նրանց գործն է արել, և եթե նրանք իրենց պարտքին իրենց աստծուն հավատարիմ լինեին Արթուրն այսօր կարող էր ողջ լինել: Որն է յուրաքանչյուր եկեղեցու դեմքը, եթե ոչ իր ժողովրդի բարոյա-հոգեբանական նկարագիրը, խնդրեմ ահա այդ նկարագիրը՝ մի ինքնավաճառման վազքի ելած բազմություն՝ ով առաջինը կվաճառի իրեն, իր ձայնը: Գետինը պետք էր մտնել, գիշեր-ցերեկ ծոմ ու ողբ անել նման երկրի համար: Իսկ նրանց ծնունդ ու կնունք տվեք նրանք պատրաստ են դրան ձեզ սնանկացնելու գնով:

Անտանելին այն է, որ իրենց թվում է, թե հաջողել են, կարծում են թե մեծ խարդախներ են և ինչ-որ մեկին կարողացել են ապակողմնորոշել իրենց ծամածռությամբ՝ իրենց անշնորհք ու էժան ծամածռությամբ:
Որն է պղծություն. Հոգևորականի տեսքով թափթփուկ լինելը, թե թափթփուկին թափթփուկ չանվանելը, առավել ևս թեմղեկ թափթփուկի կամ ավելի բարձր կոչումակիրի:

Ակամա միտդ է գալիս ավետարանական վայ-երը, (Մատթ. 24), թվում է թե այդ ամբողջ գլուխը հենց հատուկ նրանց հագով է կարված: Հատկապես (Մատթ. 24, 33-36). «Այսպիսով դուք բոլոր արդարների սպանության մասնակիցը պիտի համարվեք սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև» հասկանում ես, որ շղթան չի փակվում՝ մինչև 2008-ի սպանվածների, մինչև արյունը ինքնահրկիզված Քաջիկի, արյունը Արթուրի, որին սովամահ արեցիք ամբողջ հայության ջուխտ աչքերի առաջ:

Վերջում դիմում եմ ՀՀ սույն հոգևորականներին (որոնք կոնկրետ և հրապարակային չեն դատապարտել 2008-ը, 2016-ի հուլիսին ժողովրդի ջարդը, Արթուրի սպանությունը): Եթե դուք հպանցիկ թեկուզ կասկածներ ունեք, որ գոյություն ունի մի աշխարհիկ կամ անդրաշխարհիկ որևէ դատ ու դատարան՝ ի գիտություն, որ այդ դատին ես ևս կներխուժեմ որպես անկոչ, պաստառով՝ «տմարդիներ»: Դատարանից այդ վերին ես անհանգստություն ունեմ, որը և հարկ գտա բարձրացնել, որտեղ էլ որ որոշվի ապաստան տալ ինձ, միայն երդվում եմ ոչ ձեզ հոգևորականներիդ դրացի, հակառակ դեպքում իմ դիմումը բարձրյալ դատարան. «Հարգելի երկնային ատյանի դատարան, ինքնակամ ցանկանում, խնդրում աղաչում, երդվում եմ, ավելի լավ է այրվեմ, տանջվեմ տապակվեմ դժոխքում: Ամենաթեժ կրակներում կրակ ընդունեմ մարդակերների հետ, քանց մարդակերների ոտքի փալասների հետ թեկուզ և երանություն»: