«Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցվածքը
«Ժողովուրդ» թեթրը գրում է.
««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարագիրը բավական համեստ է։ Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հողամաս և հասարակական երկու հատ տարածք։
ՀՀ նախկին նախագահն ունի նաև 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի մեկ ավտոմեքենա։ Տեր-Պետրոսյանը, որպես եկամուտ հայտարարագրել է իր թոշակը՝ 11 մլն 11 հազար 520 դրամ, և Վարդանանց 5 ա տարածքից ստացած 1 մլն 440 հազար դրամ ստացած վարձավճարը։ Նրա դրամական միջոցները կազմում են 4 հազար դոլար և վերջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում