Սերժ Սարգսյանի հրամանագիրը. Հայաստանը Հոնդուրասում նոր դեսպան ունի
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին համատեղության կարգով դեսպան է նշանակել նաև Հոնդուրասում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: