COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

«Սա թխված գործ է՝ Սամվել Բաբայանի վրա»

«Միասնություն Հայաստան» նախաձեռնության անդամ, ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը համոզված է՝ Սամվել Բաբայանի կալանավորումը նախ և առաջ քաղաքական հետապնդում է «ՕՐՕ» դաշինքի նկատմամբ:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց Սամվել Բաբայանի մեկուսացումն սպառնալիք է դաշինքի մյուս անդամների նկատմամբ:

«Սա քինախնդրություն է. որոշ շրջանակներ հատուկ վերաբերմունք ունեն արցախցիների նկատմամբ: Ըստ երևույթին՝ արցախյան գավառական հարաբերությունները հիմա տեղափոխել են Հայաստան՝ մայրաքաղաք ու քաղաքականություն, և նույնիսկ համապետական միջոցառումների ժամանակ աշխատում են իրենց մանկության ու երիտասարդության տարիների տղայական հարաբերությունները»,- նկատում է Ազատ Արշակյանը:

Ինչ վերաբերում է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրին, ապա Արշակյանի խոսքով՝ դա սովորական օպերացիա է:

«Ցանկացած հոլիվուդյան դետեկտիվ ֆիլմի մեջ այդ օպերացիան կա, թե ինչպես են, ասենք, թմրանյութը, կամ հենց նույն զենքը, ինչպես են սարքում, ինչպես են թխում, ինչպես են թխում քրեական գործ՝ որևէ մեկի վրա: Սա թխված գործ է՝ Սամվել Բաբայանի վրա»,- ընդգծեց նախկին քաղբանտարկյալը:

Մենք միասին ենք լինելու՝ կա′մ բանտում, կա′մ ազատության մեջ

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանն, ըստ որի՝ նա պատրաստվում է մինչև վերջ լինել Սամվել Բաբայանի կողքին, Ազատ Արշակյանը նկատում է՝ կա′մ պետք է Սամվել Բաբայանը գա, լինի Սեյրան Օհանյանի կողքին, կա′մ մենք՝ բոլորս, Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ, պետք է գնանք Սամվել Բաբայանի կողքը:

«Խնդիրն այդպես է դրված. այն դնողը գիտի, որ եթե տանի Սամվել Բաբայանին՝ դա մյուսների համար ծրագիր է: Այսինքն՝ եթե դուք չճորտանաք, չհնազանդվեք՝ սպասվում է սա… կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը ճիշտ բանաձև է ասել՝ մենք միասին ենք լինելու՝ կա′մ բանտում, կա′մ ազատության մեջ»,- նշեց Արշակյանը:

Ոչ-ոք չի հանդուրժի իշխանության զավթումը՝ քրեաօլիգարխիկ ուժերի կողմից

Ազատ Արշակյանը դժվարանում է հետընտրական շրջանի մասին հստակ կանխատեսումներ անել, սակայն նկատում է, որ անկախ նրանից՝ դա կլինի Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը կամ մեկ այլ ուրիշը, չի հանդուրժի իշխանության զավթումը՝ քրեաօլիգարխիկ ուժերի կողմից:

«Սամվել Բաբայանի դեպքը, Ջրառատի դեպքը, մանկավարժների վեռբովկայի դեպքը, սրանք բոլորն իշխանության զավթման քայլեր են, հակաօրինական են, իսկ եթե հակաօրինական են, նշանակում է՝ ինչ-որ մարդիկ իշխանությունը խլում են քաղաքացիներից: Նրանք բնական է, որ պետք է դրան համապատասխան արձագանք տան: Դրա անունը ուզում եք դնենք հետընտրական զարգացումներ, ուզում եք՝ նախադեմոկրատական, նախաազատագրական զարգացումներ»,- նշում է Արշակյանն ու հավելում, որ զարգացումներ անպայման կլինեն: