Ղազախստանի հավաքականի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում
Հայաստանի ազգային ընտրանուց պարտություն (2:0) կրելուց հետո Ղազախստանի ազգային հավաքականին հայրենիք վերադառնալ չի հաջողվել: Պատճառն ինքնաթիռի անսարքությունն է եղել: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Էրբոլ Կաիրովը:
Ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Երևանում: Նախնական տեղեկություններով՝ անսարք են եղել շասիները: