Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ շատ լինեն Ղուկաս Ուլիխանյանի նման մարդիկ (տեսանյութ)
ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու. ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը հանդիպել է Նոր-Նորքի 5-րդ զանգվածի բնակիչների հետ: Վերջիններս NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եկել են ընտրելու Ղուկաս Ուլիխանյանին, քանի որ ծանոթ են նրա անցած ճանապարհին, գործին ու նրա մարդ տեսակին:
Պատերազմի թոհ ու բոհով անցած ազատամարտիկ Ղուկաս Ուլիխանյանի հետ հանդիպումը բազմամարդ էր: Նոր-Նորքի բնակիչները եկել էին իրենց վստահությունը հայտնելու:
«Այն ճանապարհը, որ Ղուկաս Ուլիխանյանն է անցել, փառք ու պատիվ նրան: Ես ուզում եմ, որ մեր հայ ժողովրդի մեջ շատ լինեն նրա նմանները: Թո՛ղ մեր Ազգային ժողովում Ղուկաս Ուլիխանյանը լինի: Եթե ես ինչ-որ մեկից հույս ունեմ՝ միայն Ղուկաս Ուլիխանյանն է»,- մեզ հետ հարցազրույցում ասաց տարեց մի տղամարդ:
Մանրամասները՝ տեսանյութում