Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ

Ինչո՞ւ է բարբաջում իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» Իսագուլյանը

Ժողովուրդը որոշել է չներել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի «սպանությունը», «սպանություն»՝ բոլոր առումներով: Եվ դա ճիշտ է. եթե ների, ապա կսպանի նաև Արթուր Սարգսյանի այն հավատն ու սկսած գործը, որ երկրում կարելի է ինչ-որ բան փոխել:

Ժողովրդի ինքնաբուխ պոռթկման ալիքը կարող է մեծանալ, քանի որ «Հաց բերողի» հետ կատարվածը Հայաստանում մարդու իրավունքների խախտման ամենամեծ օրինակներից է.

 իշխանության անօրինակության:

Տրամաբանական է, որ այս իրավիճակում, իշխանությունը պետք է շփոթվեր, հատկապես երբ, շրջանառվող լուրերի համաձայն, Արթուր Սարգսյանի մահը խառնում է նրանց «սցենարը»:

Տրամաբանական է նաև, որ Արթուրի մահվան պատճառները, վերևների թելադրանքով, պետք է ներկայացվեին անգրագետ, լղոզված ու անհեթեթ բացատրություններով:

Մեր երկրի համար ինչ-որ տեղ տրամաբանական կարելի էր համարել նաև այն, որ իշխանական թևի ներկայացուցիչներն ու նրանց համախոհները կսկսեին արդարացնել իրենց քայլը: Սակայն այն, որ այդ արդարացման հետ միաժամանակ կհնչեին նաև մեղադրանքներ՝ ուղղված Արթուր Սարգսյանի ու նրա մահը սգացող ազգի դեմ՝ պարզապես տրամաբանությունից դուրս է:

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու

Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, կամավոր սկզբունքով,

դարձել է իշխանության «բամբիռը»:

Օգտագործելով ձայնային լարերի բոլոր հնարավորությունները՝ նա փորձել է մեղավոր ճանաչել Արթուրին և, առանց ամոթի զգացողության, «վայնասուն» որակել նրա մահը սգացողների պահվածքը:

Այն, որ նա իշխանության կողմից ուղարկված «բամբիռ» է, ոչ ոք չի կասկածում, սակայն Իսագուլյանը գոնե պետք է հասկանար, թե ինչ ազդեցություն կունենա իր «ելևէջային բարբաջանքը»:

Նա նշում է, որ առաջին կալանավորումից հետո, իբր, տեսնելով, որ Արթուրը վատառողջ է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, որպեսզի նա բուժվի: Բայց, իբր, Արթուրն սկսել է քաղաքական գործունեություն ծավալել, և նրան երկրորդ անգամ են կալանավորել:

Իհարկե, հաճոյանալու համար գուցե երբեմն կարելի է սիրաշահել ու շոյել վերադասի ականջը,

բայց ստորաբար սողալ, ստել ու կորցնել իր մարդ տեսակը, չարժե:

Այս պահին պարզապես անիմաստ է քննարկել այն ոչ հիմնավոր ու անարդարացի պատճառները, որոնք հիմք ընդունելով կալանավորեցին Արթուրին:

Պարզապես հարկ ենք համարում նշել, որ ինչ-որ արժեքների մասին խոսելուց առաջ, հարկավոր է հասկանալ դրա գինը:

Բայց ինչպե՞ս հասկանան Իսագուլյանն ու նրա նմանները, որ Արթուր Սարգսյանն իր մտածված, կամավոր քայլով վերականգնել է մեր հասարակության մեջ մարդու բարոյական, տեսակը:

Նրա քայլը հասկանալու համար հարկավոր է, ամենաքիչը, գոնե բարոյական լինել:

Աղճատված արժեհամակարգի ներկայացուցիչներն ու հասարակության կողմից չընդունվածները որտեղի՞ց հասկանան, որ Արթուրի տեսակը իրապես հավաքական կերպար է:

Ու եթե Գառնիկ Իսագուլյանը համարձակություն է ունեցել հասարակության աչքում Արթուրի մարդկային ու վեհ կերպարը նսեմացնելու փորձ անել, ապա թող համարձակվի նույն ոգևորությամբ խոսել նաև իր կողքի բռնաբարող, գնդակահարող, աթոռի համար իրար կոկորդ ու փոր ծակող տեսակի մասին:

Թե՞ վախենում է, որ նրանք իրենց այդ բոլոր հնարքները կկիրառեն իր վրա:

Ա. Մկրտումյան