Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ
Հասարակություն

Գրիգորի Գրիգորյան. Պետք է բացառվի ԲԿ-ների նկատմամբ պետության խտրական վերաբերմունքը

Առողջապահական ոլորտը մեզանում բավականին զգայուն է. հակասական է բժշկի և բժշկության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մարդու առողջությունն այսօր հաճախ է դառնում բիզնես սակարկությունների առարկա` ոլորտի ապաշնորհ կազմակերպիչների կողմից:

Միանշանակ է, որ համակարգն ունի այնպիսի խնդիրներ, որոնց լուծման մեխանիզմներն ու հնարավորությունները պետության գործառույթների սահմաններում են, որոնք, սակայն, տևական ժամանակ մնում են անկատար: Այս և հարակից այլ թեմաների շուրջ «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգորի Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ո՞րն է պետության թիվ մեկ գործառույթն առողջապահության ոլորտում:

-Շատ գլոբալ հարց եք ուղղում ինձ: Կփորձեմ նույն կերպ պատասխանել… Անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որը կհավաստի պետության պարտավորությունը իր քաղաքացիների առողջության պահպանման ու բուժսպասարկման կազմակերպման հարցում: Պետությունն իր առողջապահական համակարգին պետք է վերաբերվի իբրև հանրային արժեքի և պահի իր անմիջական հոգածության տակ: Առողջապահության ոլորտի զարգացումը պետք է ընկալվի իբրև պետության գերակա շահ: Միևնույն ժամանակ պետք է վեր հանել Հայաստանի առողջապահության ոլորտում գերակա ճյուղերը ու ջերմոցային պայմաններ ապահովել դրանց կայացման համար:

-Ասում են, որ ուժեղ առողջապահական համակարգ կարող է լինել միայն հարուստ երկրներում, իսկ մեր պետությունը շատ խոցելի է այս առումով:

Դա կեղծ արդարացում է, այդպիսի մտածողությամբ մարդիկ իրավունք չունեն զբաղվելու ոլորտի զարգացմամբ: Պետությունը պետք է շատ զգույշ, խնամքով ու խելամիտ տնօրինի առողջապահության ոլորտի եղած հատկացումները: Ճիշտ տնտեսվարման պարագայում ոլորտի զարգացման համար կստեղծվեն իրական նախադրյալներ: Կայացած ու կանգուն առողջապահական համակարգ կարելի է ունենալ առաջինը` սրտացավությամբ ու տիրոջ զգացողությամբ, երկրորդը` իրական ծրագրերով ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ:
Գաղտնիք չէ, որ մենաշնորհը խեղդում է Հայաստանը գրեթե բոլոր ասպեկտներում, ամեն բան վերածվում է առևտրային հարաբերությունների, այդ թվում, ցավոք, նաև բժշկական ոլորտը: Ո՞րն է Ձեր մոտեցումն ու առաջարկը:

Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին: Մեր գործը առաքելություն է, պարտավորություն, և պետությունը մեզ չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»: Իսպառ պետք է բացառվի բուժհաստատությունների նկատմամբ պետության դրսևորած խտրական վերաբերմունքը` անկախ որևէ շարժառիթից: Բուժհաստատությունները մեր համակարգի ծիլերն են, և պետք է յուրաքանչյուրին վերաբերվել հատուկ ջերմությամբ ու սիրով: Չի կարելի թույլ տալ օլիգարխիկ բարքերի թափանցումը առողջապահություն: Պակաս չարագործություն չեն համակարգի հանդեպ նաև դեմպինգային դրսևորումները: Այսօրվա կորուստը վաղը վերականգնել արդեն չի լինի: Ուստի պետք է ստեղծել այնպիսի վերահսկողական գործիքներ, որտեղ նաև բժիշկները ներգրավված չեն լինի զանազան մեքենայությունների մեջ, չեն մասնակցի դեղագործական կամ դիագնոստիկ ընկերությունների կողմից առաջարկվող սպառողական խաղերին: Չեն արատավորի բժշկի բարձր անունն ու հեղինակությունը, հետևաբար` բարձր կպահեն մեր երկրի առողջապահական համակարգի իմիջը: Տեսեք, հանրությունը կանխակալ վերաբերմունք ունի առողջապհական ոլորտի նկատմամբ ընդհանրապես, բուժհաստատությունների և՛ մասնագիտական, և՛ բարոյական նկարագիրը վարկաբեկված է մեծ մասամբ արհեստականորեն: Ուրեմն ի՞նչ պետք է անել. առաջին հերթին ներդնել այնպիսի համակարգ, որը կերաշխավորի բժիշկների կիրթ և պատասխանատու լինելը: Հիվանդների հանդեպ հոգատարությունը կդրվի ոչ միայն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների առանցքում, այլև ողջ համակարգի: Ինչ խոսք, բուժսպասարկումը ենթադրում է կոմերցիոն դրսևորում, բայց հակացուցված է այն առաքելությունից վերածել էժան առևտրի: Պետք է փրկել բժշկի պատիվը և նրան չվերածել կոմերսանտի: Խնդիրը, հավատացեք, ոչ այնքան բժիշկն է, որքան համակարգը, որ բժիշկներին խաղի կանոններ է թելադրել: Հավատացնում եմ, որ մեր երկրի իրական բժշկական համայնքը չկամությամբ է հայտնվել այս առևտրային խաղի կանոններում: Բժիշկը կոչում է:

-Պարոն Գրիգորյան, Դուք բազմափորձ բժիշկ եք և առողջապահական ոլորտի նույնքան փորձառու կազմակերպիչ, ինչպես ասում են` ներսի մարդ եք: Ցանկացած բնագավառում մասնագետն ունենում է ինչպես մեծ հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, որոնցով չափվում է վերջինիս որակը: Բժշկի պարագայում արդյոք ճիշտ է տվյալ բժշկին որակավորում տալ մահացությունների թվով:

Այո՛, ես «միջի մարդ» եմ և ոլորտի լավն ու վատը գիտեմ գերազանց: Հենց դա է ինձ իրավունք վերապահում միանշանակ կարծիքներ հայտնելու: Ուստի, պատասխանատու կերպով ասում եմ, որ չի կարելի բժշկի որակը չափել մահացությունների թվով: Կտրականապես թյուր ու սխալ մոտեցում է դա: Սակայն չի էլ կարելի երեկվա անփորձ ուսանողին միանգամից բազմեցնել բժշկի պատվավոր աթոռին: Պետք է ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը` որպես սերնդափոխության ու փորձի փոխանակման կարևոր օղակ: Բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործման խնդիրները պետք է դրված լինեն առողջապահական համակարգի ամենօրյա օրակարգում: Պետք է ներդնել բժիշկների աշխատանքի որակն ու գործունեությունը չափող իրական համակարգեր: Ասեմ ավելին` հատուկ հոգածություն պետք է զգան հենց բժիշկները: Առողջապահական համակարգում ամենաանպաշտպան շերտը հենց նրանք են: Նրանք են իրենց ամենօրյա աշխատանքում կրում հասարակության դժգոհությունը համակարգից: Պետք է ստեղծել նրանց իրավունքները երաշխավորող և պաշտպանող ծառայություններ: Մեր գիտակցության մեջ պետք է ամրագրված լինի, որ հիվանդանոցը շենք կամ պատեր չեն: Բուժհաստատությունը նույնիսկ սարքավորումները չեն, որոնց առկայությունը, ինչ խոսք, ժամանակի պահանջ է: Մեր բուժհաստատությունները, ավելին`մեր առողջապահական համակարգը, առաջին հերթին մեր բուժանձնակազմերն են` սկսած հենց տեխնիկական աշխատողներից մինչև բուժքույրեր ու բժիշկներ: Ավելի հեռուն գնալով` ես պնդում եմ, որ հատուկ կարգավիճակ պետք է տրվի մեր առաջատար, հեղինակավոր բժիշկներին: Ոչ ավել, ոչ պակաս` նրանք ազգային արժեք են: Ինքներդ նայեք, թե վերջին շրջանում ինչպիսի բարձրակարգ բժիշկների արտահոսք ենք ունեցել: Ուղղակի արյունահոսել ենք: Սա պարզապես աղետ է մեր առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս է, որ օտար երկրների կլինիկաներում նրանք արժանավայել և մասնագիտական բարձր որակի ու պատասխանատու ծառայություններ են մատուցում: Հետևապես, մեզանում արհեստականորեն չի կայացվում ոլորտը: Մինչդեռ իրական ծրագրեր են պետք… իրական…

-Ի՞նչ եք կարծում, բժշկության ոլորտը պետք է պետության մենաշնորհը լինի, թե՞ այստեղ անելիք կամ օգտակար ներդումներ կարող է ունենալ նաև մասնավոր հատվածը: Այս համատեքստում խոսենք նաև դեղորայքի շուկայի մասին` որպես ոլորտի ածանցյալ, բայց և անբաժանելի մաս:

Պետությունը մեր ոլորտում պետք է դոմինանտ լինի, բայց ոչ մենաշնորհյալ: Իհարկե, մասնավոր սեկտորը ևս պետք է ակտիվորեն մասնակցի ոլորտում ընթացող գործընթացներին. աշխարհում սա ընդունված և լիարժեքորեն արդարացված մոտեցում է, եթե պետությունը սահմանում է խաղի հավասարակշիռ և անկողմնակալ կանոններ: Ցանկացած ոլորտում մասնավոր ներդրողը, եթե վաշխառու չէ, եթե ազնիվ է, իր բիզնես հետաքրքրություններից զատ, պետք է հոգատար, սրտացավ վերաբերմունք դրսևորի այն հատվածի նկատմամբ, որին թիրախավորել է իր բիզնես պլանում: Մեր ոլորտում առավել ևս մարդը և նրա առողջությունը ոչ թե պետք է հանդիսանա մասնավոր բիզնեսը զարգացնելու նպատակ, այլ մասնավոր բիզնեսը պետք է լինի միջոց` մարդուն առողջ ու երջանիկ դարձնելու համար: Հենց այստեղ է, որ խախտվում են բժշկի ու առհասարակ բժշկության առաքելության և բիզնեսի սահմանները, որոնք սերտաճում են իրար մեջ և փակուղու առաջ կանգնեցնում հասարակությանն ու ոլորտը: Այսուհանդերձ, երկրորդ կարծիք չկա, որ պետք է երաշխավորված լինեն նաև մասնավոր բուժհաստատությունների իրավունքները: Բարձրացնելով նրանց վերահսկողության մակարդակը` պետք է խրախուսել նաև նրանց ջանքերով ու միջոցներով նորարար տեխնոլոգիաների ներդրումները: Ինչ վերաբերում է դեղորայքի շուկային, այստեղ ևս իրական վերահսկողություն է պետք: Խնդիրը միայն դեղորայքի գները չեն, որոնք հիմնականում անտրամաբանական բարձր են: Սակայն պետք էլ չէ դեղագործական ընկերություններին վերաբերվել որպես «յուղոտ» հարկատուների, այլ ընդհակառակը` անհրաժեշտ է նվազեցնել հարկերն ու տուրքերը, բայց հարկադրել, որ գները իջեցվեն գրեթե ինքնարժեքին մոտ: Շատ կարևորում եմ դեղատներին տրվող աշխատանքային թույլտվության վերահսկողությունը: Պետք է հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել դեղորայքի պահպանման հնարավորություններն ու ստանդարտները: Ես ուզում եմ այս ամբողջ զրույցի համատեքստում մի շատ կարևոր բան շեշտել. վստահաբար պետք է ներդնել պարտադիր պետական առողջապահական ապահովագրության ինստիտուտը: Այս պրակտիկան պետք է ընդօրինակել: Սա կլինի մեր ոլորտի փրկօղակներից մեկը, գուցեև` գլխավորը: Բայց այստեղ ևս պետք է լինել շատ զգույշ և խուսափել հնարավոր չարաշահումներից:

«Առողջապահական համակարգ»