Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Մամուլ

«Փաստ». Եսայանը դեսպան նշանակվեց Սերժ Սարգսյանի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ. Արա Պապյան

«Փաստ»-ի հյուրն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

-Ինչո՞վ էր պայմանավորված Օլեգ Եսայանին Բելառուսում ՀՀ դեսպան նշանակելը:

-Նախագահ Սարգսյանի հետ ունեցած անձնական լավ հարաբերություններով:

-Իսկ գուցե Մոսկվայում աշխատած տարիներին ձեռք բերած վաստակո՞վ:

-Ես հատուկ չեմ հետաքրքրվել Մոսկվայում նրա կատարած աշխատանքով, բայց շատ բողոքներ լսել եմ: Ես ճանաչում եմ Օլեգ Եսայանին: Լավ մարդ է: Բայց լավ մարդ լինելը մասնագիտություն չէ: Այստեղ մեկ այլ ցավալի հանգամանք եմ ուզում ընդգծել: Այն երիտասարդությունը, որն այսօր աշխատում է այդ համակարգում, տեսնում է, որ դեսպաններ են նշանակվում համակարգից դուրս մարդիկ: Եվ դա տեղի է ունենում նրանց հնարավորությունների հաշվին: Իսկ այն դիվանագետը, որը հույս չունի, որ կդառնա դեսպան, կոտրվում է, չի ցանկանում մնալ այդ համակարգում: Հետո պետք չէ այդ մարդկանց մեղադրել, թե դրսում լավ աշխատանք են գտնում և գնում են:

-Վերջիվերջո, մենք դիվանագետների դպրոց ստեղծեցինք, փորձեցինք պատրաստել կադրեր, բայց այսօր նրանց ներուժը չենք օգտագործում:

-Մենք երբեք լավ դիվանագետների պակաս չենք ունեցել, ու դա միայն այդ դպրոցով չէ պայմանավորված: Անկախության տարիներից ի վեր տարբեր երկրների դիվանագիտական դպրոցներից հրավերներ ենք ունեցել, մեր կադրերին ուղարկել ենք սովորելու: Ուստի ունենք մարդիկ, ովքեր այդ երկրները լավ գիտեն, լեզուներ գիտեն: Չէ՞ որ խնդիրը միայն այն չէ, որ եթե, ասենք, դեսպան ես Ռուսաստանում կամ Բելառուսում, ռուսերեն գիտես, ուրեմն կարող ես յոլա գնալ: Դու հանդիպում ես նաև այլ դեսպանների հետ: Վերջիվերջո, ինֆորմացիայի մեծ մասը դեսպան-դեսպան շփումներից է ստացվում: Հաճախ անգլերենի իմացություն է պետք, տարբեր գիտելիքներ են պետք: Մի խոսքով, երիտասարդներ են պետք: Մարդիկ, ովքեր 40, առավելագույնը` 50 տարեկան են: Պատահական չէ, որ «Դիվանագիտության մասին» օրենքով դեսպան նշանակվելու համար տարիքային սահմանափակում կա: Ակնհայտ է` որքան մարդը տարիքն առնում է, այնքան նրա աշխուժությունը, նպատակասլացությունը նվազում են:

-Այս պահին Բելառուսի հետ բավականին լարված հարաբերություններ ունենք: Օլեգ Եսայա՞նն էր այն մարդը, ով կարող է դրանք հարթել:

-ԱՊՀ երկրների բախտը չի բերում: Այն մտայնությունը կա, թե եթե տվյալ մարդը ռուսերեն գիտի, ուրեմն կարող է դեսպան նշանակվել: Ընդհանրապես չկա այն ըմբռնումը, որ դիվանագիտությունը նույնպիսի, եթե ոչ ավելի, բարդ մասնագիտություն է, որքան գաջ քսելը: Եղբայր, որպեսզի մեկին բերես սվաղ անելու, պետք է տեսնես` էդ մարդը սվաղ արե՞լ է, գաջ քսե՞լ է, էդ արածը ճաք տվե՞լ է, թե` ոչ, հետո որոշես: Գաջ քսողը իր քաշած գաջից է իմացվում: Դիվանագետը իր արած աշխատանքից է իմացվում: ԽՍՀՄ տարիներից մնացած վատ սովորություն է, երբ կուսակցական տարբեր ղեկավարների նշանակում են դեսպան: Թեպետ նման սովորություն կա նաև, օրինակ, ԱՄՆ-ում: Բայց մի կարևոր հանգամանք կա` և ԽՍՀՄ-ի, և ԱՄՆ-ի դեսպանատներում աշխատում է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ: Այսինքն, դեսպանը կարող է լինել բարձրագույն ղեկավար: Մեր դեսպանատներն այդպիսին չեն: Մեր դեսպանատներում 2-3 դիվանագետ է աշխատում: Այսինքն, դեսպանը ինքը պետք է լինի ոչ թե ղեկավար, այլ աշխատող, գործող դիվանագետ:

-Առավել ևս, որ ինչպես ասում են, դիվանագետը սակրավորի նման է` մեկ անգամ է սխալվում:

-Այո, սակրավորի դեպքում միայն ինքն է տուժում, իսկ դեսպանի սխալվելուց մի ամբողջ երկիր կարող է տուժել: Նաև` դեսպանի աշխատանքի արդյունավետությունը դժվարշոշափելի է: Օրինակ, որքա՞ն են բաց թողնված հնարավորությունները: Լավ դեսպանի պարագայում, ասենք, հինգ հնարավորություն կօգտագործեիք, իսկ վատ դեսպանի պարագայում դրանք չեք օգտագործում, ավելին` չեք էլ իմանում դրանց` եղած և կորսված լինելու մասին: Քանի որ հստակ չափորոշիչ չկա` քանի հեկտար վարեց, քանի դետալ տաշեց կամ քանի գոլ խփեց, դա ավելի շատ հեռագնա արդյունքի հարց է, դեսպանի կատարած աշխատանքի ոչ դրականը, ոչ բացասականը այդքան էլ չեն երևում: Եթե, իհարկե, մեծ ձախողումներ չկան:

-Ա՞յդ հանգամանքից են օգտվում մեր իշխանությունները` նման տրամաբանությամբ դեսպաններ նշանակելով:

-Մեր իշխանությունը մարդկանց նշանակում է պաշտոնների, այդ թվում` դեսպանի, անձնական հավատարմության չափանիշով: Դա կապ չունի մասնագիտական պատրաստության հետ: Այս պահին կարող եմ առնվազն հինգ հոգու անուն տալ ԱԳՆ-ից, ովքեր փայլուն դիվանագետներ են և կարող են հրաշալի դեսպան լինել, այդ թվում` Բելառուսում: Բայց այդ տղերքին որպես թթվի քար դրել են մի կողմ: Նրանց ասում են` դուք աշխատեք, թող ուրիշներն արդյունքը վայելեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում