Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է

Վարչապետին ոչինչ չի փրկի՝ փղի մասին անեկդոտը վկա

Երիտասարդ, խարիզմատիկ, ինքնավստահ և գեղեցկադեմ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին աչքի ընկավ հետաքրքիր, ամպագոռգոռ և համարձակ հայտարարություններով, սակայն դրանք մնացին որպես տեսարան, իսկ լուրջ և կառուցողական քայլեր այդպես էլ չեղան:

Նույնիսկ ընդդիմադիր կանայք խոստովանում էին, որ նոր վարչապետը կարող է դառնալ բոլորի ֆավորիտը, ու միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խորհուրդ տվեց. «Վարչապետի հագուկապին մի խաբնվեք», սակայն նրա այս խոսքերն անլուրջ ընդունվեցին, և ոչ-ոք այդպես էլ չնայեց մեդալի հակառակ կողմին:

Նրա խարիզման աննկատ չմնաց նաև Նախագահ Սարգսյանի աչքից: Դեռ նախորդ տարվա վերջին, երբ Կարեն Կարապետյանը 3 ամիս էր, ինչ նշանակվել էր վարչապետի պաշտոնում, երկրի Նախագահը նկատեց՝ նոր վարչապետը «շոումեն» է:

Բայց Կարեն Կարապետյանի խարիզման ու, Նախագահի որակմամբ, «stand up շոուների նմանվող ելույթները» Հանրապետականը որոշեց օգտագործել ոչ թե իր դեմ, այլ իր օգտին:

Ինչպես ասում են՝ երկիրը տնտեսական ծանր վիճակից հանելու համար հարկավոր է «հաց և ակտիվ տեսարաններ», ու քանի որ իշխանությունը հացը չի կարողանում ապահովել, ուրեմն մնում էին տեսարանները, այս դեպքում՝ վարչապետի անմիջական մասնակցությամբ:

Հենց առաջին իսկ օրերին երկրի սոցիալական ծանր վիճակի մասին բարձրաձայնող ու այդ վիճակից երկիրը հանելու խոստումներ տվող գեղեցկադեմ ու կոկիկ հագնված Կարապետյանի միակ քայլը կառավարությունը տակն ու վրա անելն էր:

Ռուսաստանի դրածո սպիտակ զինվորը սևերի դաշտում շախմատի քարերի նման

տեղափոխություններ արեց, տեղից տեղ շարժվեց,

բայց թագավոր չդարձավ:

Համենայնդեպս, հասարակությունը, որը մի պահ նրան այդպիսին էր պատկերացնում, մեծ հիասթափություն ապրեց:

Առաջին հիասթափությունը եղավ նրա հանրապետականացվելուց հետո: Արդեն ՀՀԿ անկողին մտած վարչապետին շատերն սկսեցին «ծախված» համարել: Թե ինչի դիմաց էր նա վաճառվել, կանխատեսումները շատ էին, սակայն արդեն ակնհայտ էր, որ ՀՀԿ-ին որպես այդպիսին հարկավոր է նրա «ֆիգուրը»՝ խաղալու համար:

Խաղ, որը կօգնի շահել հասարակության վստահությունը և հաղթանակ տանել:

Բայց քանի որ Կարապետյանը գործով վստահություն շահելու և մարդկանց ապացուցելու լծակներ չուներ, ուստի սկսեց դիմել լեզվի ճարտարությանը: Իրեն ուղղված բողոքներին սպառիչ պատասխաններ տալու փոխարեն՝ նա սկսեց անեկդոտներ պատմել:

Այս կերպ նա մի կողմից, իբր թե, ստեղծում է ջերմ ու անմիջական մթնոլորտ, մյուս կողմից էլ օգնում է մարդկանց ապրել: Վարչապետը, հավանաբար, լսել է, որ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը, բայց դա, իհարկե, ոչ սոված ու խնդիրների ծանրությունից ճկռած մարդկանց դեպքում:

Երևի հարկավոր է ասել վարչապետին, որ անեկդոտը չի կերակրում ու հարց չի լուծում, և հիշեցնել նրան, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իր իսկ կողմից հայտարարած «տնտեսական շատ ծանր վիճակից» ոչինչ չի փոխվել:

Իսկ ավելի ճիշտ՝ դրական տեղաշարժ չի եղել:

Այնպես որ՝ նույնիսկ եթե Կարեն Կարապետյանը համարվի աշխարհի ամենագեղեցկադեմ, ամենախարիզմատիկ, ամենաինքնավստահ ու ամենակոկիկ ղեկավարը, միևնույնն է՝ նա կմնա նույն շոումենը, նրան չի փրկի նույնիսկ այն, որ շատ լավ տիրապետում է հարվածային գործիքներին՝ փղի մասին անեկդոտը վկա:

NEWSPRESS.am