Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ

Տարոն Մարգարյանը խոսում է ու ոչինչ չի ասում

Ազգային ժողովի նախընտրական փուլում կուսակցությունների ներկայացուցիչները հանրության հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են նաև իրենց կուսակցության ծրագրերը։ Անդրադառնանք ՀՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացնող՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Իհարկե, կուսակցության գործիչները մեկ տարին չէ, որ իշխանությունում են և կուսակցությունում, սերտել են որոշակի բառաշերտ՝ պարզապես ելույթ ունենալու համար, մասնավորապես՝ մարդկանց հիմարացնելու, սակայն դա էլ է շնորհք։

Օրինակ՝ ՀՀԿ ցուցակով երկրորդ տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանը, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ թաղամասի բնակիչները միշտ եղել են Հանրապետական կուսակցության կողքին։

Նշենք, որ հատկապես էրեբունի համայնքը, եթե որևէ մեկի կողքին է եղել կամ կրնկի տակ, ապա դա եղել է Թոխմախի Մհերը, և եթե իշխանությունների աչքից այս պահին նա ընկել է, դա չի նշանակում, որ էրեբունցիները հիմա էլ վազելու են ՀՀԿ-ի կողքը կանգնեն։ Պարզապես այս թաղամասի բնակիչներն այլ ելք չունեին, քան ենթարկվել Թոխմախի Մհերի կանոնակարգերին։ Եթե Տարոն Մարգարյանը կարծում է, որ կարող է փոխարինել Թոխմախի Մհերին, ապա սխալվում է։ Իսկ «մեր կողքին եք» արտահայտությունն այնքան կրկնվող է ընտրությունների ժամանակ, որ ո′չ ասողն է դրան հավատում, ո′չ էլ առավել ևս լսողը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ ծրագրին, ապա Տարոն Մարգարյանը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն խոստումներ չի տալիս։ Ի միջի այլոց, ՀՀԿ-ի տված խոստումները չեն իրականանում, և այս տարի որոշել են այլևս խոստումներ չտալ՝ միևնույնն է ընտրվում են, էլ խոստումս ո՞րն է, հետո մամուլում հիշեցնում են խոստումների մասին, բայց դե թքած ունեն, սակայն մի տեսակ տհաճ է ՀՀԿ-ականների համար։

ՀՀԿ-ի իշխանության տարիներից մնացել են նույն կիսաքանդ ճանապարհները, նույն ծանրաբեռնված տրանսպորտը, կիսախարխուլ շենքերը, մարդիկ բնակվում են աղբավայրերի հարևանությամբ, բազմաբնակարան շենքերում կան չլուծված հիմնախնդիրներ և այլն։

Իսկ այն, որ, ըստ Տարոն Մարգարյանի, երկրի խնդիրները կապված են անվտանգության, առաջընթացի և զարգացման հետ, նորություն չէ, սակայն ոչինչ չասող բառեր են։ Երկրի անվտանգությունն ապահովում է բանակը, որի վերաբերյալ որոշ նկատառումներից ելնելով՝ ոչինչ չենք ասում, իսկ առաջընթացի և զարգացման համար բավական է, որ քաղաքապետարանի պատուհանից Տարոն Մարգարյանը պարզապես դուրս նայի և տեսնի, որ առաջիկայում այսպես շարունակելով չաշխատել՝ ո′չ առաջընթաց կլինի, ո′չ զարգացում։ Խոսքեր, որոնք եղած կամ չեղած նույն հաշիվն են։

Իսկ այն, որ ՀՀԿ-ն աշխատանքով է առաջնորդվում, պարզապես լուրջ կատակ է արել Տարոն Մարգարյանը: Ի դեպ, ասում են հումորի զգացումը նրա մոտ պակասում է։ Այս տարիներին, եթե իշխանական օղակներում զբաղված են եղել, ապա բացառապես ոչինչ չանելով։

«Մեր կառավարման թիմը շատ լավ տեսնում է մեր կողմից նախանշված ծրագրերի իրականացման տեսլականը: Իսկ այսօրվա մեր կառավարության ծրագրերը տեսանելի են և հստակ: Մենք համոզված ենք, որ միասին ենք կառուցելու մեր երկիրը»։ Սրանք Տարոն Մարգարյանի խոսքերն են։ Որևէ երկրում նման ձևակերպումներ անելով՝ պատգամավորության թեկնածուն հանգիստ կարող էր լքել քարոզարշավը: Պարզ երևում է, որ նա ոչինչ չունի հանրությանն ասելու, հանրությունն էլ նրանից այլևս ոչինչ չի սպասում։

Նրա խոսքերում անընդհատ շեշտվում է, որ որ ՀՀԿ-ն պատրաստ է իր վրա վերցնել մեր երազած Հայաստանը կառուցելու պատասխանատվությունը։

Իսկ կառուցած Հայաստանը ճարտարապետական շենքերի ոչնչացումն է, որի փոխարեն հայ օլիգարխիան կառուցեց իր երազած էլիտար բնակարանները՝ մարդկանց թողնելով անտուն-անտանիք․ ահա Արամի, Բյուզանդի, Ֆիրդուսու փողոցի բնակիչները նման ապագա էին երազում՝ մնալ անտուն։ Իսկ եթե ՀՀԿ-ն մի օր ասի, որ Կենտրոնի անտուն մնացած բնակիչների պատասխանատուն մենք ենք, ի՞նչ է փոխվելու դրանից։ Մարդկանց մի մասը մահացել է՝ չդիմանալով տան կորստին, մի մասն արտագաղթել է՝ հայրենիքում տան կորստի պատճառով, այնպես որ՝ չքմեղանալը ՀՀԿ-ին ոչ մի օգուտ չի տա, միևնույն է պատասխանատվություն չկա։

Ի դեպ, ՀՀԿ-ին բնորոշ մեկ օրինակ. վերջերս «Պառլամենտ մոնիթորինգ»-ը ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները, և ահա, ՀՀԿ-ն մինչև 2013-ը սկզբունքորեն դեմ էր ՀՀ-ում խորհրդարանական կառավարման անցնելուն՝ հայտարարելով, որ տարածաշրջանային սրված մարտահրավերների պայմաններում կարող է այն հանգեցնել ցնցումների և ապակայունացման, իսկ հետո ՀՀԿ-ն սկսեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը դիտարկել որպես այդ նույն մարտահրավերներին դիմակայելու լավագույն և ամենաարդյունավետ միջոց:

Միևնույնն է, ինչ էլ այսօր ասի Տարոն Մարգարյանը, եթե պետք է՝ վաղը կարող է հակառակը պնդել։

NEWSPRESS.am