Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ

Իշխանությունները վախենում են Սամվել Բաբայանի «տրուբայից»

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Պարզվեց նաև պատճառը. ըստ ՀՀ ԱԱԾ տարածած հաղորագրության՝ Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր է փորձել տեղափոխել։

ԱԱԾ-ում համոզված են, որ Սամվել Բաբայանն է փորձել այս զենքը ներկրել Հայաստան։

Նշենք, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը շուկայում արժե 40-60 հազար դոլար, և եթե ավելի խոր մտածենք, սա կլիներ Սամվել Բաբայանի կողմից հայրենասիրական քայլ, նա այդ գումարները կազինոներում չի մսխել, արտերկրում բնակարան չի գնել, ընտրակաշառք չի բաժանել, այլ երկրի պաշտպանությանն է ուղղել իր գումարը։

Մամուլում գրվեց, թե Վրաստանից հերքել են իրենց տարածքով զենք տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը, նաև, որ իրենք ևս նկատել են Ռուսաստանից դեպի Հայաստան տեղաշարժվող բեռնատար՝ թափքում կասկածելի բեռ։ Այս հաղորդագրությունները մամուլում էին, սակայն, կարծես թե, պաշտոնական ոչինչ չկա։ Ինչևէ։

Նախ նշենք, որ այն զենքը, որ ցուցադրում է ԱԱԾ-ն, ընդամենը որոշակի երկարության խողովակ է, որը ներկայացվում է որպես զինատեսակի բաղկացուցիչ մաս, որը կարող է հետագայում դառնալ զենք, եթե բոլոր պահեստամասերը հավաքվեն։ Այսինքն` այդ խողովակը դեռևս զենք չէ, այլ ընդամենը «տրուբա»։

khoghovak

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով տեղափոխելուն` ինչպես հայտնի է, Հայաստանը Վրաստանի տարածքով չի կարողանում զենք տեղափոխել, պարզապես չեն թույլատրում և սա` պետական մակարդակով։ Կա′մ այս «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը (կամ այլ կերպ ասած` «տրուբան») գնել են Վրաստանում, եթե նման «տրուբաների» շուկա կա, կա′մ էլ ներկրել են Ռուսաստանից։

Դժվար թե Վրաստանը թույլ տար, որ Ռուսաստանից նման կարգի «տրուբա» տեղափոխեին իրենց երկիր, էլ չենք ասում՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր, իսկ «տրուբաների» շուկա, կարծես թե, Վրաստանը չունի։

Եվ եթե անգամ Սամվել Բաբայանը կարողացել է հաղթահարել այս բոլոր խոչընդոտները՝ նրան պետք է մեդալ տալ՝ նման անիրագործելի արարք կատարելն արժանի է պարգևատրման։ Ինչևէ։

Ընդհանրապես, զենքի առքուվաճառքը կարգավորվում է միջպետական համաձայնագրերով, անգամ երկրորդ երկիրը, որը վաճառում է զենքը մեկ այլ երկրի, պետք է ունենա արտադրող երկրի թույլտվությունը, եթե անգամ դա «տրուբա» է։

Հետևություն, որ սույն «տրուբան» որևէ կերպ չէր կարող առնչվել ՀՀ որևէ քաղաքացու հետ, առավել ևս՝ Սամվել Բաբայանի։

Իսկ ո՞ւմ էր պետք Սամվել Բաբայանի ձերբակալությունը։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2000 թվականի այդ նույն օրը՝ մարտի 22-ին, Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի պատճառով ձերբակալվել էր Սամվել Բաբայանը։

Այդպես էլ հստակ չպարզվեց՝ նա՞ էր մեղավոր մահափորձի համար, թե՞ ոչ։

Հավելենք նաև, որ մամուլում գրված էր, որ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ն ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա Ծռեր-2»-ն է ծրագրում, և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:

Սա արդեն ազդակ է, որ Սամվել Բաբայանից իշխանությունները վախենում են, իսկ ավելի ստույգ՝ ՕՐՕ դաշինքից, իսկ Սամվել Բաբայանի հետ նախընտրական շրջանում իշխանությունը խնդիրներ ունի։

Իսկ թե հատկապես ինչից են վախենում, պարզ չէ, նա հաստատ «տրուբա» չէր բերի Հայաստան, որ «Սասնա Ծռեր-2» կազմակերպեր։

Հետգրություն․ Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղում ազգային-ազատագրման շարժման ակտիվ մասնակիցներից է: Նա ձերբակալվել էր 1991 թվականին և մոտ 6 ամիս անցկացրել Բաքվի բանտում:

1992-1993 թթ. նա Ղարաբաղի զինված ուժերի ղեկավարներից մեկն էր: Մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության մշակմանը և իրագործմանը:

1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ. դեկտեմբեր եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար: Սամվել Բաբայանի ստորագրությունն է դրված 1994 թ. Բիշկեկի արձանագրության ՝ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի տակ:

NEWSPRESS.am