Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է
Արխիվ

Սփյուռքահայ հայրենասերներ. Թորոս Սակերյան

Սփյուռքահայ հայրենասիրներին նվիրված շարքը շարունակում ենք Թորոս Սակերյանին ներկայացնելով:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը պատմում է, որ Սակերյանն իր լուման է ունեցել հայրենիքին օգնելու գործին, հատկապես՝ Արցախյան պատերազմի ժամանակ։ 1988-ին նա Շվեյցարիայում հիմնադրում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումը։ Սա առաջին համաեվրոպական հայկական ապաքաղաքական կառույցն էր, որը հավաքեց հսկայական թվով միությունների ու անհատների:

«Նա առաջիններից էր, որ կազմակերպեց բեռնատարներով շվեյցարահայերի օգնությունը Հայաստան և Արցախ։ 90-ական թվականներից Սակերյանի կատարած ամենահայրենանվեր գործերից մեկը ես համարում եմ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Մարտիրոս Ժամկոչյանին ցույց տված օգնությունը: Մարտիրոսը 19-ամյա տարիքում հայտնի դարձավ Շվեյցարիայում թուրք հյուպատոսի ոչնչացման ակտով և ազատազրկվեց ինը տարով»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ այդ պատմությունն իրեն պատմել է Մարտիրոսը, որն ինքը ներկայացնում է համառոտ.

«Ազատազրկման մեջ գտնվող հայ երիտասարդն անընդհատ հալածվել է թուրքերի կողմից, և նրա կյանքը միշտ վտանգված է եղել բանտում: 9 տարի հետո բանտից դուրս գալով՝ նա խնդիր է ունեցել իր կյանքը թուրքական վրեժխնդրությունից ապահովելու հարցում։ Բացառիկ մեծ վտանգ կար, որ թուրքերը նրան անմիջապես կփորձեին վնասել։ Մարտիրոսը դիմում է հայերին՝ խնդրանքով պատսպարել իրեն և ստանում է շատ հստակ պատասխան, որ դա, անկասկած,  կարող է անել Թորոս Սակերյանը։ Մարտիրոսը գտնում է Սակերյանի հեռախոսահամարն ու զանգահարում: Մարտիրոսն ստանում է Սակերյանից հստակ պատասխան՝ որտեղից զանգում ես, այդտեղ սպասիր, 10 րոպեից կհայտնվեմ, և իսկապես, հաշված րոպեների ընթացքում հայտնվում է Սակերյանը և Մարտիրոսին ուղեկցում իր տուն։ Այնուհետև պարոն Սակերյանը վերլուծելով իրավիճակը՝ գտնում է Մարտիրոսին ապահովագրելու միակ ելքը, գնում է երկու տոմս՝ Փարիզ-Երևան և Մարտիրոսին տեղափոխում Փարիզի օդանավակայան՝ դեպի Երևան թռիչքի համար: Շատ դրամատիկ դեպք է տեղի ունենում օդանավակայանում։ Մի երիտասարդ աղջիկ սահմանային կետում հանձնում է նրանց երկու ոստիկանական դեկլարացիաները, որոնք պիտի լրացվեին ուղևորների կողմից։ Մարտիրոսն անձնագիր չի ունենում, ունենում է ընդամենը մի թղթի կտոր, որը տրվել էր նրան կալանավայրից։ Բոլոր հարցերին Մարտիրոսը պատասխանում է դրական, այսինքն՝ երբևիցե դատվե՞լ եք՝ այո, ազատազրկվե՞լ եք՝ այո, ահաբեկչական գործողության մասնակցե՞լ եք՝ այո, սպանության գործ կա՞ ձեզվրա՝ այո։ Կարճ ասած՝ աղջիկը վերցնում է դեկլարացիաներն ու աչքերին չի հավատում, և դիմելով հիսնամյա, սպորտային զգեստով Թորոս Սակերյանին՝ հարցնում է. Դուք բանդի՞տ եք։ Նրա մտքով չի անցնում, որ բանդիտը պարոն Սակերյանի կողքին կանգնած երիտասարդն է։ Օրիորդը խնդրում է սպասել և րոպեներ անց վերադառնում է ղեկավարի ուղեկցությամբ։ Ղեկավարը նույնպես շատ զարմացած է լինում Մարտիրոսի անձի վերաբերյալ տվյալները կարդալուց և անհավատալի մի պատասխան է տալիս մեր ընկերներին. նա ուղղակիորեն հայտարարում է, որ Մարտիրոսի բախտն անհավատալի բերել է, որ հենց իր հերթափոխի ժամանակ են հայտնվել, քանզի նա տեղյակ է Հայոց ցեղասպանության մանրամասներին և գտնում է, որ Մարտիրոսի արարքը լրիվ ընկալելի է։ Իր սեփական անվտանգության հաշվին և իր պատասխանատվությամբ նա ուղեկցում է մեր հայորդիներին դեպի ինքնաթիռ, նստեցնում, և արդյունքում Մարտիրոսը հայտնվում է Հայաստանում: Նա անմիջապես նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ»։

Շարունակելով պատմությունը՝ Գրիգորյանը նկատում է, որ մինչև այսօր Մարտիրոսն ապրում է Հայաստանում և աշխատում ՊՆ-ում և հավատարիմ իր ավագ ընկերոջը՝ Սակերյանին անցյալ տարի հողին է հանձնում 80-ամյա ընկերոջ դին։

Թորոս Սակերյանի հետագա ճակատագիրը։

«2000-ականներին Սակերյանն ամբողջովին վաճառելով իր բիզնեսները Շվեյցարիայում, որտեղ ինքը հայտնի ոսկերչական դիզայների և ոսկերչի անուն ուներ, Հայաստանում Գագիկ Աբրահամյանի հետ կազմակերպում է  ոսկերչական իրերի նոր գործարան։ Տասնյակ փայլուն վարպետներ է կրթում, պատրաստում Սակերյանը Հայաստանում և ոսկերչական դիզայնը բարձրացնում է մի նոր մակարդակի։

Սակերյանը նաև թանկարժեք քարեր գցելու մեծագույն վարպետներից էր ողջ աշխարհի կտրվածքով։ Նրա լուման և′ Հայաստանի արդյունաբերության այս ոլորտը զարգացնելու հարցում, և′ ԵՀՄՖ-ն Եվրոպայում՝ որպես լոբբիստական կառույց պահելու և զարգացնելու հարցում, անուրանալի է»։

Ինչպե՞ս գնահատեցին Հայաստանի իշխանությունները Սակերյանին։

Աշոտ Գրիգորյանը պատմում է, որ շատ կարճ ժամանակ հետո, Սակերյանը խաբնվեց իր գործընկերների կողմից, կորցրեց իր բոլոր հարստությունները: Ոչ մի արդարադատություն չօգնեց նրան փրկելու իր ներդրումները, և նա մատնվեց անտերության: Նրա ապրուստի միակ միջոցը մնաց շվեյցարական թոշակը, որը և 70 տարեկան հասակից սկսած՝ մնաց իր այդ թոշակի հույսին։

«Սակերյանն ուներ իրավաբան, որի հետ ես զրուցել եմ, և այն, ինչ ինձ հայտնեց իրավաբանը, շշմեցրեց՝ չնայած հայաստանյան բարքերին քաջատեղյակ եմ։ Իրավաբանը (անունը չեմ ցանկանում նշել) պատմեց, որ իրեն մոտեցել են Սակերյանին առանց դրամի թողած պարոնայք և խնդրել են չմիջամտել, որովհետև, ըստ իրենց, Սակերյանը դեռ մեկ մլն դոլար ունի, որ իրենք պետք է կողոպտեն նրան։ Իմ զարմանքը կրկնակի էր, քանի որ ես գիտեի, որ Սակերյանն այլևս ոչ մի դրամ չունի։ Անհավատալի է, բայց մինչ կյանքի վերջը նրան կողոպտել ցանկացողների մի ողջ ոհմակ կար: Սակերյանը մահացավ դատարկ բնակարանում, բոլորի կողմից մոռացված: Բացի Մարտիրոսից և ինձանից, որևէ մեկը չկար նրա կողքին Հայաստանում ապրած տարիների ընթացքում»,- պատմում է Աշոտ Գրիգորյանը:

Նա  նշում է, որ ԵՀՄՖ-ի նախագահի պաշտոնը  2008-ին ստանձել է Սակերյանի խնդրանքով, որից հետո նրան նշանակել է ԵՀՄՖ-ի պատվավոր նախագահ։

«Մինչ մահը, նա այդ պոստում օգնում էր մեզ իր խորհուրդներով և փորձով: Ցավոք, սա է մեր հայկական իրականությունը, այսօր մենք հայկական քրեակատարողական հիմնարկներում ունենք մեծ հայրենասերներ, որոնց միակ հանցանքն այն է, որ չեն համագործակցում կոռումպացված, թալանով հարստացած իշխանությունների հետ,- նկատում է Գրիգորյանն ու խոսքը մասնավորեցնում։- Այդ հզորագույն հայորդիներից մեկը սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանն է։ Մարդ, որն իր հսկայական լուման է ներդրել Արցախի ազատագրման հարցում, մարդ, որն արտասահմանյան բարեկեցիկ կյանքը փոխարինել է Հայաստանում պատերազմին մասնակցելով։ Անհավատալի է, որ Ժիրայրի նման հայրենասերն ազատազրկված է, իսկ մեր հայրենիքը կեղեքած, տնտեսությունն ավերած ժողովրդին արդարադատությունից զրկած անձինք այսօր Հայաստանի նախագահ են և վարչապետ։

Վարչապետը և նախագահն ապօրինի հարստացած և կոռումպացված ամենախոշոր կեղեքիչներն են այսօր Հայաստանում և նորանոր միլիոնների գրպանելու նրանց մոլուցքը ստիպում է, որ նրանք նոր միամիտ հարուստներ գտնեն արտերկրում և բերեն Հայաստան՝ մերկացնելու։ Ասվածի ֆոնի վրա հատկապես ցավալի է այսօր մեր հերթական հայորդու՝ «Հաց բերողի» կորուստը։ Ողջ արտերկրի հայությունը սգում է մեր հայերնասեր, ազգին նվիրված անձի գլխին բերած այդ արհավիրքը։ Մենք կարծում ենք, որ իրենց ցինիզմի սահմաններն անցած ղեկավարների ցանկացած անպատիժ մնացած հանցագործությունը երկիրը մի քայլ ավելի է մոտեցնում կործանմանը»,- նշում է ԵՀՄՖ նախագահը։

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ իրենք մեծ հույսեր ենք փայփայում, որ «ժողովուրդը ոտքի է կանգնելու, և ցասման ալիքը մաքրելու է ինչպես Բաղրամյան 26-ը, այնպես էլ կառավարության շենքն իշխանությունն ապօրինի զավթած հանցագործներից։ Այսօր մենք ականատեսը եղանք Սամվել Բաբայանի ազատազրկմանը։ Հերթական ֆարս, որի բացատրությանը մենք սպասում ենք՝ համոզված, որ մի կեղտոտ ու ծիծաղաշարժ լեգենդ են փորձելու տարածել իշխանիկներն իրենց մանկլավիկների միջոցով: Հավատալո՞ւ է արդյոք հերթական էժան հեքիաթին մեր ազգը: Իհարկե՝ ոչ: Ողջ արտերկրի հայությունը պատասխան է պահանջում իշխանություններից այս ամենի համար։ Եվ ժողովրդի պատասխանը նույնպես կհնչի մոտ ժամանակներում և կլինի խիստ համարժեք իրականությանն ու կատարվածին»: