«Առավոտ». Չեմ կարծում, թե Սամվել Բաբայանին առանց հիմքի են ձերբակալել. Կիրո Մանոյան
«Առավոտ» օրաթերթը գրում է․
«ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին:
«Իմ ունեցած տեղեկությունները շատ նախնական են: Եթե, իսկապես, դա կապված է այն գործի հետ, որով Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեղեկություն, թե Վրաստանի վրայով զենք են բերել Հայաստան, դա մտահոգիչ է, բայց մնացածի համար փաստեր են պետք: Չեմ կարող հավատալ, որ առանց որևէ հիմքի են իրեն ձերբակալել, որովհետև մեր Ազգային անվտանգության ծառայությունն այդքան ապիկար չէ:
Եթե իսկապես այդպիսի հանցագործություն կա, պետք է դեռ դատավարություն լինի: Ամեն դեպքում մտահոգիչ է երևույթը, խոսում է ուրիշ բաների մասին, բայց առաջ չընկնենք, երևի ուրիշ փաստեր էլ կհրապարակեն, և դրանից հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը»,- ասել է Կիրո Մանոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում