Սերժ Սարգսյանը երկու պաշտոնից ազատել է Բելառուսում ՀՀ դեսպանին
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Խաչատրյանին ազատել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է Նախագահի հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից: