«ՀԺ». Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է. Վահրամ Բաղդասարյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․
««Ընտրությունների ժամանակ ցանկացած ձերբակալություն մեկնաբանվում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող, որին ես չեմ հավատում»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ «ՕՐՕ» դաշինքի առաջնորդների հայտարարությանը՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ տարածված հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի՝ նախընտրական հնարք է համարում։ Այլ հարցերի Բաղդասարյանը հրաժարվել է պատասխանել՝ նկատելով, թե դա իրավապահների մեկնաբանության խնդիր է և մինչև մանրամասներին չտիրապետի՝ չի կարող ոչինչ ասել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում