«Ժամանակ». Կենտրոնում քրեականները բաժանվել են երկու մասի. «Պիստի» թեկնածուն «Սնխչի Հարութն» է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կենտրոն և էրեբունի համայնքներն ընդգրկող ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, մեծ ազդեցություն ունեն քրեական տարրերը։ Սակայն նրանք ևս բաժանվել են երկու մասի։
Քրեականների մի մասը սատարում է Հակոբ Բեգլարյանին, իսկ մյուս մասը՝ նախկին ԲՀԿ-ական, էրեբունու ԲՀԿ կառույցի նախկին ղեկավար, Սնխչի Հարութին՝ Հարություն Կարապողոսյանին։ Նա քարոզարշավի մեկնարկից շաբաթներ առաջ դիմում գրեց և դուրս եկավ ԲՀԿ-ից և առաջադրվեց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Կրիմինալից Սնխչի Հարութին աջակցում է հատկապես Պիստը։ Հիմա Կենտրոնի ընտրողները բավական անհարմար վիճակում են հայտնվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում