Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավա
Մամուլ

«Փաստ». «Սասնա ծռեր-1-ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ. Գագիկ Մելքոնյան

Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ԱԱԾ-ն ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակում, «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ չէր կարող առնչություն ունենալ ո՛չ «Իգլա» բերելու, ո՛չ «Սասնա ծռեր-2» կազմակերպելու հետ:

Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ դեպքի առթիվ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշենք նաև, որ երեկ ձերբակալվել է ևս 2 անձ։ Այս մեղադրանքով Սամվել Բաբայանին սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:

Ներկայացնում ենք «Փաստ»-ի զրույցը «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, ձերբակալված Սամվել Բաբայանը կամ «ՕՐՕ» դաշինքը կարո՞ղ էին առնչություն ունենալ «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրի արձակման խողովակ բերելու հետ:

– Սամվել Բաբայանը բանակում չի աշխատում, որ «Իգլայով» զբաղվի: Ունենք պաշտպանության նախարար, ինքը պետք է զբաղվի «Իգլա» բերելով: Էս երկրում կարան ծառին բռնաբարության հոդված դնեն, կալանավորեն: Էս երկիրն էդ վիճակում ա: Նույն ձևով կարան ասեն՝ Սամվել Բաբայան, դու «Իգլա» ես բերել: «Իգլան» ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանի հետ, ես զարմանում եմ ուղղակի: Իշխանությունը ցայտնոտի մեջ ա:

-Իսկ ԱԱԾ-ն «ՕՐՕ» դաշինքի մյուս անդամների, օրինակ, Ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերե՞լ է:

-Բայց «Իգլան» ի՞նչ կապ ունի մեր հետ: Ո՛չ տանկի հետ գործ ունենք, ո՛չ սամալյոտի հետ, ո՛չ «Իգլայի» հետ: Մենք դուրս ենք եկել պայքարի, համապետական ընտրություն է, ուզում ենք ընտրություններով ինչ-որ բան փոխենք: Էստեղ «Իգլայի» խնդիր չկա, պատերազմի խնդիր չկա:

-Կարծում եք՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է Սամվել Բաբայանի նկատմամբ:

– Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, «Իգլան» ո՞ւմ համար են բերում:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դաշինքի այլ անդամի, օրինակ, Սեյրան Օհանյանին ձերբակալեն:

-Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է:

-Դուք այժմ ի՞նչ եք պատրաստվում անել:

-Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք: Ողղակի ամբողջ ազգը Հանրապետականին դեմ ա, չի ընդունում ՀՀԿ-ին, հիմի իրանք ինչ-որ բան են ուզում անեն, էդ ի վնաս իրանց են անելու, միանշանակ: Բռնապետություն ա դարձել արդեն, ինչի՞ մասին ա խոսքը:

-Մամուլն այսօր գրել է, որ Սամվել Բաբայանը ծրագրել է «Սասնա ծռեր-2» կազմակերպել ու իշխանությանը դա հայտնի է դարձել:

-Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր 2-ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր-1-ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ: Էդ լրիվ իշխանության կազմակերպածն ա: Էդ բոլոր գործերը թողել են օդի մեջ, որ վաղն ով որ իշխանությանն ասի՝ էս ժողովրդին տեր կանգնեք, երկրին տեր կանգնեք, կալանավորեն: Ասեն՝ դուք «Սասնա ծռեր-2» եք, «Սասնա ծռեր-3» եք, Նորքի հանցախումբ եք: Էս ա ամբողջ սցենարը: Թե չէ Բաբայան Սամվելն ի՞նչ կապ ունի «Սասնա ծռեր-2-ի» հետ, կամ էս երկրում կարա՞ «Սասնա ծռեր 2-3» լինի, երբ 3-ից 2-ը կամ ԿԳԲ-ում են գրանցված, կամ ոստիկանությունում: Ո՞նց կարա էս երկրում «Սասնա ծռեր 2» լինի, երբ որ «Սասնա ծռեր 1-ը» իշխանությունն է սարքել մեր գերազանց տղերքի գլխին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: