Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

ՀՀԿ-ի ձայների ուժը, գեներալի թափն ու շանտաժը

Այսօր` մարտի 22-ին, Արմավիրի մարզի Շահումյան թռնչաֆաբրիկա համայնքի արդեն նախկին ղեկավար Արթուր Յայլոյանի հերթական դատական նիստն է: Նա հայտնվել է դատարանում խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ըստ նրա մեղադրական եզրակացության՝ 2000թ.-ից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Յայլոյանը 2008-2016թթ. ընթացքում իր կնոջը և սոցիալապես վատ պայմաններում ապրող մի քանի բնակչի հրամանագրել է իրականում չգործող՝ գրադարանավարուհու, այգեպանի և գործավարի հաստիքների վրա` նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս գրելով համապատասխան չափի աշխատավարձեր և տնօրինել իր հայեցողությամբ: Ընդհանուր առմամբ, նրա թեթև ձեռքի շնորհիվ, համայնքի բյուջեից դուրս է գրվել մոտ 8մլն դրամ: Սա նշանակում է, որ համայնքի բյուջեն այդ չափի վնաս է կրել:

Բացի այդ, նա դիմել է նաև այլ կեղծարարության: Չարաշահելով իր դիրքը՝ Արթուր Յայլոյանը կեղծել է ավագանու անդամ Հակոբ Դանիելյանի ստորագրությունը և շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր:

Սա այն դեպքում, երբ իրականում 2015թ. սեպտեմբերից ավագանու հիշյալ անդամը բացակայել է Հանրապետությունից:

Ու չնայած Շահումյան թռչնաֆաբրիկա համայնքի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների մի քանի կետով, սակայն, վերջինս գտնվում է ազատության մեջ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանը:

NEWSPRESS.am-ի աղբյուրների համաձայն՝ Յայլոյանի դատական գործում իշխող կուսակցության մատը խառն է, և վերջին խոսքը նրանն է լինելու:

Մեր աղբյուրների համաձայն՝ Հանրապետականից Յայլոյանի առաջ թիվ են դրել ու ժամանակ տվել, եթե իրենց համար ձայներ բերեց՝ դատական գործը կկոծկեն, կգնա:

Այս և և դատական գործի ընթացքի մասին տեղեկություններ իմանալու համար NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Արթուր Յայլոյանի հետ:

Նա նախ անմիջապես չընկալեց ով է զանգահարում.

-Ասում եք որտեղի՞ց:

-NEWSPRESS.am լրատվական կայքից:

-Պռե՞սս-ից:

-Ո՛չ, NEWSPRESS.am:

-Էդ ի՞նչ ա եղել,- հարցրեց նա, այնուհետև լսելով հարցը` ասաց.- Չեմ լսում, աղջի′կ ջան:

Հարցը կրկին լսելուց հետո, դարձյալ ասաց.

-Ախր հեչ չի լսվում, այ:

-Պարո՛ն, Յայլոյան, ես Ձեզ լավ եմ լսում, ուզո՞ւմ եք նորից զանգեմ:

-Չէ՛, լավ, ասե՛ք, լսում եմ…

Նա մեզ հետ զրույցում չհերքեց, որ Հանրապետականի համար ձայներ է բերելու, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ իր և ՀՀԿ-ի միջև պայմանավորվածություն չկա:

-Ես միանշանակ ձայներ եմ տալու ՀՀԿ-ին, բա ոնց, ես Հանրապետական եմ, բայց ասողները չարաչար սխալվում են, թե Հանրապետականը կօգնի ինձ դատական հարցում: Ոչ մի նման բան…,- ասաց մեր զրուցակիցը:

Պատասխանելով դիտարկմանը, որ իր թիկունքում կանգնած մարդկանց մեջ հիշատակվում է նաև գեներալ Սեյրան Սարոյանի անունը, նա ասաց.

-Չէ՜, ի՞նչ եք ասում, էդ ասողը շատ բանա անում, ինձ շանտաժ են անում… գեներալը մեր գեներալն ա եղել, բայց դատերի հարցով տեղյակ չէր ու չի զբաղվել էդ գործով,- ասաց նա ու հավելեց,- աղջիկ ջան, լսի, ինձ շանտաժ են անում, ըտենց դեպք չի եղել, որ ես Հանրապետականի հետ պայմանավորվեմ:

Շանտաժը, Յայլոյանի պատկերացմամբ, հերյուրանքներն են, այսինքն՝ խոսակցություններն այն մասին, որ իր ծառայությունների դիմաց ՀՀԿ-ն կմիջամտի դատական գորիծին: Ամեն դեպքում գործը դեռևս քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և, եթե Յայլոյանին հաջողվեց, քվեների հաշվին անվնաս դուրս պրծնել իր վրա կուտակված հոդվածների բլուրի միջից՝ կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, իշխող կուսակցության մատը խառն է: