Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Տնտեսություն

«Նաիրիտը» կառավարության դիակառքն է. NEWSPRESS.am-ի հետաքննությունը

«Նաիրիտը» ժամանակին խոշորագույն և եզակի գործարաններից էր, ժամանակին ուներ շուրջ 20 տեսակ պոլիքլորոպրենային կաուչուկի և լատեքսի արտադրության տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են ինչպես ացետիլենի (բնական գազի վրա հիմնված), այնպես էլ բուտադիենի վրա․ հիմնական արտադրատեսակը սինթետիկ կաուչուկն էր:

Խորհրդային միության փլուզումից հետո գործարանի ճակատագիրը փոխվեց։

Երբ գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2006թ. 40 մլն դոլարով վաճառվեց օֆշորում գրանցված «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը, այդ պահին թողարկել է 7,2 մլրդ դրամի արտադրանք, սակայն ընդամենը երկու տարի անց ԱՊՀ և Արևելյան Եվրոպայում միակ գործարանը, որն արտադրում էր կաուչուկ և լատեքս, այլևս ոչինչ չի արտադրում:

Ավելին՝ դարձել է կառավարության գլխացավանքը։

Ինչպե՞ս պատահեց, որ նման եզակի գործարանը, որի արտադրանքն այսօր էլ մեծ պահանջարկ ունի՝ մատնվել է անգործության, ավելին՝ սնանկ է ճանաչվել։

Ի դեպ, «Նաիրիտ» գործարանի գրավով և ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկից տարեկան 12,5%-ով, 5.5 տարի ժամկետով, 70 մլն դոլարի վարկ է վերցվել։

Միջպետական բանկի տնտեսական խորհրդի փաստաթղթերից մեկում ամրագրված է, որ 70-ից 39 մլն-ը Rhinoville Property Limited-ը վճարել է գործարանի 90% բաժնետոմսերի ձեռք բերման համար, 12.8 մլն-ով իր շրջանառու միջոցներն է ավելացրել և 18.2 մլն վճարել է վերակառուցման և վերազինման առնչվող ծառայությունների համար:

 Այն է՝ դրել է սեփական գրպանը, ոչ թե ուղղել է գործարանի վերազինմանը։

Բացի դրանից, 2009թ. «Նաիրիտ» գործարանը ևս մեկ վարկ է վերցրել Միջպետական բանկից` 35.5 մլրդ դրամի (86 մլն դոլար), 2010-ին` ևս 5.5 մլրդ դրամ (13.5 մլն դոլար):

2009թ. առաջին կիսամյակում կառավարությունը 35 մլն դոլար վարկի տեսքով տրամադրել է «Նաիրիտին», որից 22 մլն դոլարը փոխանցվել է դանիական ֆինանսական խմբին:

 8 մլն դոլար «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության գրպանն է գնացել։

Այսինքն` Միջպետական բանկը մինչև 2011 թվականը շուրջ 170 մլն դոլարի վարկ է տրամադրել Rhinoville Property Limited-ին և «Նաիրիտ գործարանին»՝ գումարած կառավարության աջակցությունը:

Այս վարկերի ճակատագիրն անհայտ է։

Արդեն 2012թ. «Նաիրիտը» կուտակել էր շուրջ 130 մլն դոլարի պարտք, իսկ գործարանի հաշվին գործարքներ կատարողներն արդեն անհասանելի էին։

Այլ կերպ ասած՝ գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությունը ոչ միայն չի կատարել ներդրումների մասով պարտավորությունները, այլև նրան պատասխանատվության չեն ենթարկել:

Ավելին՝ այս մութ գործարքների մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունի

կառավարությունը:

Հենց կառավարության օգնությամբ էլ ընկերությունը վարկ է վերցրել, նաև կարողացել գումարներ յուրացնել, իսկ Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությունը գործարանի գնման ժամանակ ընդամենը 20 հազար ֆունտ ստեռլինգ կապիտալ ուներ։

Ի սկզբանե այս գործարքը կասկածելի էր, իսկ ավարտը, որ «Նաիրիտը» սնանկ կդառնա՝ ենթադրելի։

Կառավարությունը, գործարանում ունենալով 10 տոկոս բաժնեմաս՝ այս տարիներին որևէ կերպ, բացի վարկի երաշխավոր լինելուց, ոչինչ չի ձեռնարկել։

Վերջին տարիներին կառավարությունը, կարծես թե, ցանկանում էր գործարանը վաճառել՝ վերագործարկելու նպատակով, սակայն կոնկրետ որևէ քայլ չձեռնարկեց: Երբ առաջարկներ եղան գործարանի վերագործարկման վերաբերյալ, գործարանի պարտատու ՀԷՑ-ը դիմեց դատարան՝ պարտքը վերադարձնելու պահանջով, ինչը ևս իրականացվեց: Բացի այդ, գործարանը ճանաչվեց սնանկ:

Միաժամանակ մրցույթ հայտարարվեց «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ։

Եվ դա այն դեպքում, երբ «EU-ASIA Buisness Finance Centre» հոլդինգն առաջարկ էր ներկայացնել վերագործարկելու գործարանը, սակայն առանց պարտքի բեռի։

Մրցույթի արդյունքները դեռևս չկան, սակայն պարզ է մեկ բան, որ երկրին ձեռնտու չէ «Նաիրիտի» վերագործարկումը, քանի որ այս դեպքում կբացահայտվեն յուրացումները, որոնք կատարվել են նաև կառավարության թողտվությամբ։

Եթե կառավարությունը տարբերակ ունենար, ապա կոչնչացներ գործարանը, սակայն գործարանի թեկուզ ոչնչացման համար դարձյալ խոշոր գումարներ են անհրաժեշտ։

NEWSPRESS.am