Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Արխիվ

Մեծահարուստ հայերի օգնությունը Հայաստանին և իշխանությունների «երախտագիտությունը»

«Հայաստանի անկախացումից հետո սփյուռքում սկսվեց մեծ շարժում Հայաստանի տնտեսությունը սատարելու և ներդրումների կատարելու շուրջ։ Առաջին ծիծեռնակները հայտնի գործարարներ էին՝ Ռուբեն Թերզյան, Վարդան Ուզուշնյան, Լևոն Բաղումյան, Թորոս Սակերյան և այլ հայտնի անուններ։ Ես՝ որպես Հայաստանի առաջին և ամենախոշոր գիտաարտադրական «էկոտեխ» ասոցիացիա նախագահ, բախտ եմ ունեցել ճանաչել և համագործակցել նրանց հետ: Միանգամից ասեմ, որ բոլոր այս անվանի անձանց ճակատագիրը եղել է, մեղմ ասած, ողբերգական»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է Եվրոպայի հայերի միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը` խոսելով խոշոր սփյուռքահայերի՝ Հայաստանին տրամադրված օգնությունների մասին:

Մեր զրուցակիցը նկատում է՝ ամերիկահայ խոշոր գործարար, «Նոյ» կոնյակի հիմնադիրը և քիմիական արտադրությունների վերականգնման նշանավոր մասնագետ Վարդան Ուզունյանը տարիներ շարունակ ներդրումներ անելուց հետո զրկվեց ամեն ինչից և դուրս մղվեց Հայաստանից։

«Ռուբեն Թերզյանն «Արմենթոյ» նշանավոր մեքենայացված խաղալիքների գործարանի հիմնադիրն էր Հայաստանում, նրա կատարված ներդրումներն ամբողջովին փոշիացվեցին և ինչպես Ռուբենն էր սիրում իրեն անվանել՝ «տնտեսական ֆիդայի», նա նույնպես ողբերգական ավարտ ունեցավ. այսօր նրան Հայաստանում շատ քչերն են հիշում»,- ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ շատ ավելի մեծ ողբերգություն ապրեց ամերիկահայ գործարարներ Բաղումյանների ընտանիքը։ Ընտանիքի ավագը՝ մեծահարուստ, հայտնի գործարար Լևոն Բաղումյանը ֆինանսավորեց և «էկոտեխ» ասոցիացիայի միջնորդությամբ իրականացրեց պատմականորեն առաջին կուտակիչների՝ ակումուլյատորների, արտադրությունը՝ էլեկտրոն գիտաարտադրական միավորման բազայի վրա։

Աշոտ Գրիգորյանը հիշում է, որ այդ արտադրությունը պաշտպանության նախարարությանը մարտկոցներ էր մատակարարում, այնուհետև Լևոն Բաղումյանի մահից հետո ներդրումային ծրագրերը շարունակում էր նրա եղբորորդին Գևորգ (Ջորջ) Բաղումյանը։

«Ինչպես հայտնի է, հարկային տեսչության և այլ պետական մարմինների սադրիչ գործունեության արդյունքում Գևորգ Բաղումյանը հայտնվեց Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում»,- նկատում է ԵՀՄՖ նախագահը։

Գրիգորյանի խոսքով՝ շատերը հիշում են Բաղումյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը. «Խոսքը եթե չեմ սխալվում, մոտ 14 հազար դոլար հարկային պարտավորության հարցում ունեցած խնդիրների շուրջ էր, որի պատճառով այդ հայտնի բարերար ընտանիքի վերջին ժառանգորդը հայտնվել էր բանտում»։

Մեր զրուցակիցը հիշում է նրա իրավաբանների բարձրացրած աղմուկը. «Նրանք հիշեցնում էին, որ հայրենանվեր աշխատանք կատարած գործարարը չափազանց վտանգավոր առողջական վիճակում էր և մեկ օր ավել բանտում պահելը նրա կյանքի համար վտանգավոր էր: Իշխանությունները թքած ունեին հասարակության կոչերի և պահանջների վրա, որի արդյունքում Գևորգ Բաղումյանը կալանավայրում մահացավ: Չնայած բողոքներին և իրավաբանների աղմուկին այս գործն ամբողջովին լռության մատնվեց և առաջինը Հայաստանում արդյունավետ ներդրում կատարած ամերիկահայ բարերարի գործը մատնվեց լռության»։

«Երբ այսօր հանրությունը սգում է Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը, ես վերհիշեցի Հայաստանի կալանավայրերում իրենց մահկանացուն կնքած և մեր երկրի բարօրությանն անմնացորդ նվիրված այլ հայորդիների։ Հայրենիքի նվիրյալներից էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, շվեյցարահայ մեծահարուստ բարերար, ֆորումի հիմնադիր Թորոս Սակերյանը, որին ներկայացնելուց առաջ ցանկանում եմ կանգ առնել այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի վրա։ Խոսքը լուսահոգի, բացառիկ հայրենասեր Արթուր Սարգսյանի մասին է։ Նրա մահն անկասկած պետք է ծանրանա Սերժ Սարգսյանի խղճին, քանզի մեր երկիրը ղեկավարվում է բուրգի գագաթին պատահական հայտնված և նախագահ հորջորջված այդ անձի կողմից»,- ասում է մեր զրուցակիցը:

Աշոտ Գրիգորյանը հարց է տալիս՝ «ինչպե՞ս կատարվեց, որ անսահման թողտվության և ցինիզմի պայմաններում մեր ազգն ապրեց ևս մեկ հզոր ու արժանավոր հայորդու կորուստ, ինչպե՞ս պատահեց, որ ոչ միայն կորցրեցինք նման հայորդու, այլև զլացանք կատարելու ժողովրդի պահանջը և նրան արժանավայել հուղարկավորելու Եռաբլուրի պանթոնում։ Ինչպես պատահեց, որ հանկարծ Հաց բերողի ընտանիքում գտնվեց մեկը, որն ի կատար ածեց իշխանությունների պահանջը և գնաց հայության պահանջի դեմ։ Արդյոք այդ անձը, որը հանդես գալով Հաց բերողի հարազատների անունից՝ կապված չի եղել ՀՀԿ-ական թափոնի հետ և հանուն իր անձնական շահի՝ իր վրա է վերցրել այս ազգադավ գործարքն իրականացնելու առաքելությունը»։

Եզրափակելով խոսքը՝ Աշոտ Գրիգորյանը նշում է, որ ցանկանում է ավարտել մեր առաջին հարցազրույցը՝ խոշոր սփյուռքահայերի օգնությունը Հայաստանին թեմայով և խոստանում հաջորդ հարցազրույցը նվիրել երջանկահիշատակ Թորոս Սակերյանի կողմից իրականացված հայերենասիրական առաքելությանը։