«Հրապարակ». ՀՀԿ-ականների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները
«Հրապարակ» թերթը գրում է․
«Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։
Մեր տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև:
Ինչպես տեղեկացանք շտաբներից մեկից, Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել Ուրիխանյանի ենթաշտաբներից մեկը, ինչի արդյունքում լուրջ լարում է առաջացել, սակայն հարցը կարգավորվել է Իշխան Զաքարյանի միջամտությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում